Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2008-06-14-ից մինչև 2009-01-20։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 6. Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման բնագավառում պետական քաղաքականության սկզբունքները

գործել է մինչև 2009-01-20Բացել ARLIS-ում

Հոդված 6. Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման բնագավառում պետական քաղաքականության սկզբունքները

Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման բնագավառում պետական քաղաքականության սկզբունքներն են՝

1) թմրամիջոցների և հոգեմետ նյութերի շրջանառության հսկելիությունը և վերահսկելիությունը.

2) թմրամիջոցների և հոգեմետ նյութերի շրջանառության հետ կապված գործունեության տեսակների լիցենզավորումը.

3) թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության հետ կապված թմրամոլության և իրավախախտումների կանխարգելման առաջնայնությունը.

4) թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության համար պատժելիությունը, պատասխանատվությունը և դրանց անխուսափելիությունը.

5) թմրամոլության բուժման նոր ձևերի և մեթոդների մշակման բնագավառում գիտական հետազոտությունների իրականացմանը պետական աջակցությունը.

6) թմրամոլության դեմ պայքարում և թմրամոլությամբ հիվանդների բժշկավերականգնողական կազմակերպությունների ցանցի զարգացմանը պետական աջակցությունը.

7) թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության կանխարգելման ուղղությամբ միջազգային համագործակցությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։