Հոդված 81. Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուի նախընտրական քարոզչությունը
Հոդված 81. Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուի նախընտրական քարոզչությունը
1. Հանրային ռադիոյի և հեռուստատեսության եթերաժամերից` Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուների անվճար և վճարովի նախընտրական քարոզչությունն իրականացվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:
2. (2-րդ կետն ուժը կորցրել է 19.05.05 ՀՕ-101-Ն)
3. Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուն իրավունք ունի անվճար օգտվել հանրային հեռուստատեսության եթերաժամից ոչ ավելի, քան 60 րոպե, իսկ հանրային ռադիոյի եթերաժամից` ոչ ավելի, քան 120 րոպե:
4. Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուն կամ նրա համաձայնությամբ` նրան առաջադրած կուսակցությունը կամ նախաձեռնող խումբն իրավունք ունեն թեկնածուի նախընտրական հիմնադրամի հաշվին վճարովի հիմունքներով օգտվել հանրային հեռուստատեսության եթերաժամից` ոչ ավելի, քան 120 րոպե, իսկ հանրային ռադիոյի եթերաժամից` ոչ ավելի, քան 180 րոպե:
4.1. Հանրապետության Նախագահի ընտրությունների երկրորդ փուլի ժամանակ Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուն իրավունք ունի հանրային հեռուստատեսության եթերաժամից անվճար օգտվելու ոչ ավելի, քան 15 րոպե, և հանրային ռադիոյի եթերաժամից՝ ոչ ավելի, քան 25 րոպե, իսկ թեկնածուի նախընտրական հիմնադրամի հաշվին վճարովի հիմունքներով` հանրային հեռուստատեսության եթերաժամից ոչ ավելի, քան 25 րոպե, և հանրային ռադիոյի եթերաժամից՝ ոչ ավելի, քան 35 րոպե:
5. Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուի համաձայնությամբ` այդ եթերաժամերից կարող է օգտվել նաև նրան առաջադրած կուսակցությունը կամ նախաձեռնող խումբը:
6. (6-րդ կետը հանվել է 03.07.02 ՀՕ-406-Ն)
7. Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընտրությունների կազմակերպման ու անցկացման համար հատկացված միջոցների հաշվին` ընտրությունների արդյունքով ձայների 25 և ավելի տոկոս ձայներ ստացած թեկնածուներին փոխհատուցում է ընտրարշավում կատարած ծախսերի 50 տոկոսը:
(81-րդ հոդվածը փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն, փոփ., լրաց. 19.05.05. ՀՕ-101-Ն)