Հոդված 11
Հոդված 11
Հետապնդումը, դատական որոշումը և սանկցիաներ կայացնելը
1. Յուրաքանչյուր Մասնակից պետություն որևէ հանցագործության կատարման համար, որն այդպիսին է ճանաչվել սույն Կոնվենցիայի 5-րդ, 6-րդ, 8-րդ և 23-րդ հոդվածներին համապատասխան, նախատեսում է այնպիսի սանկցիաների կիրառում, որոնք հաշվի են առնում այդ հանցագործության վտանգավորության աստիճանը։
2. Յուրաքանչյուր Մասնակից պետություն ձգտում է ապահովել իր ներքին օրենսդրությամբ նախատեսված ցանկացած ինքնիշխան իրավաբանական լիազորությունների օգտագործումը, որոնք վերաբերում են այն հանցագործությունների համար անձանց քրեական հետապնդմանը, որոնք ընդգրկված են սույն Կոնվենցիայով՝ այդ հանցագործությունների նկատմամբ իրավապահ միջոցների առավելագույն արդյունավետության հասնելու համար, և պատշաճորեն հաշվի առնելով այդպիսի հանցագործությունների կատարմանը խոչընդոտելու անհրաժեշտությունը։
3. Այն հանցագործությունների նկատմամբ, որոնք այդպիսին են ճանաչվել սույն Կոնվենցիայի 5-րդ, 6-րդ, 8-րդ և 23-րդ հոդվածներին համապատասխան, յուրաքանչյուր Մասնակից պետություն, իր ներքին օրենսդրությանը համապատասխան և պատշաճորեն հաշվի առնելով պաշտպանության իրավունքները, պատշաճ միջոցներ է ձեռնարկում այն բանի ապահովման նպատակով, որպեսզի պայմանները, որոնք սահմանվում են մինչև դատը ազատելու վերաբերյալ որոշումների կամ մինչև վճռաբեկ գանգատով կամ բողոքով որոշում ընդունելը, հաշվի առնեն հետագա քրեական դատավարության ընթացքում մեղադրյալի ներկայության ապահովման անհրաժեշտությունը։
4. Յուրաքանչյուր Մասնակից պետություն ապահովում է, որ իր դատարանները կամ այլ իրավասու մարմինները հաշվի առնեն սույն Կոնվենցիայով ընդգրկված հանցագործությունների վտանգավոր բնույթը այդպիսի հանցագործությունների համար դատապարտված անձանց վաղակետ կամ պայմանական ազատման հնարավորության հարցը քննելիս։
5. Յուրաքանչյուր Մասնակից պետություն, անհրաժեշտության դեպքում, իր ներքին օրենսդրությանը համաձայն, ցանկացած հանցագործության համար, որն ընդգրկված է սույն Կոնվենցիայով, սահմանում է քրեական հետապնդում հարուցելու վաղեմության երկար ժամկետ և վաղեմության ավելի երկար ժամկետ այն դեպքերում, երբ անձը, որը կասկածվում է հանցագործության կատարման մեջ, խուսափում է արդարադատությունից։
6. Այն ամենը, ինչ բովանդակում է սույն Կոնվենցիան, չի շոշափում այն սկզբունքը, որի համաձայն այն հանցագործությունները որոշելը, որոնք այդպիսին են ճանաչված սույն Կոնվենցիային համապատասխան, և կիրառվող իրավաբանական առարկությունները կամ այլ իրավական սկզբունքները, որոնք սահմանում են արարքի իրավաչափությունը, մտնում են յուրաքանչյուր Մասնակից պետության ներքին օրենսդրության ոլորտի մեջ, իսկ այդպիսի հանցագործությունների համար քրեական հետապնդումը և պատիժը իրականացվում են այդ օրենսդրությանը համապատասխան։