Հոդված 5
Հոդված 5
Կազմակերպված հանցավոր խմբում մասնակցության քրեականացումը
1. Յուրաքանչյուր Մասնակից պետություն ընդունում է այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, ինչպիսիք կարող են պահանջվել՝ այն հաշվով, որ քրեորեն պատժելի համարվեն հետևյալ արարքները, երբ դրանք կատարվում են դիտավորությամբ.
ա) հետևյալ գործողություններից երկուսը կամ մեկը՝ դրանք չկապելով հանցագործության կատարման փորձին՝ անկախ հանցավոր արարքի փաստացի կատարումից.
i) լուրջ հանցագործություն կատարելու վերաբերյալ մեկ կամ մի քանի անձանց հետ համաձայնությունը, որը հետապնդում է ուղղակիորեն կամ անուղղակիորեն ֆինանսական կամ այլ նյութական շահ ստանալու հետ կապված նպատակ, ընդ որում, եթե դա նախատեսված է ներքին օրենսդրությամբ, ինչպես նաև ենթադրվում է համաձայնության մասնակիցներից մեկի` այդ համաձայնության իրականացման համար որևէ գործողության փաստացի կատարումը կամ կազմակերպված հանցավոր խմբի առնչությունը.
ii) որևէ անձի արարքները, որը, կազմակերպված հանցավոր խմբի նպատակները և ընդհանուր հանցավոր գործունեությունը կամ համապատասխան հանցագործություններ կատարելու նրա մտադրությունները գիտակցելով, գործուն մասնակցություն է ունենում.
ա/ կազմակերպված հանցավոր խմբի հանցավոր գործունեությանը.
բ/ կազմակերպված հանցավոր խմբի այլ տեսակների գործունեությանը` այն բանի գիտակցումով, որ նրա մասնակցությունը կնպաստի վերը նշված հանցավոր նպատակին հասնելուն.
բ) կազմակերպելը, ղեկավարելը, օժանդակելը, դրդելը, աջակցելը կամ կազմակերպված հանցավոր խմբի մասնակցությամբ կատարված լուրջ հանցագործության վերաբերյալ խորհուրդներ տալը։
2. Գիտակցելը, մտադրությունը, դիտավորությունը, նպատակը կամ համաձայնությունը, որոնց մասին խոսվում է սույն հոդվածի 1-ին կետում, կարող են հաստատվել գործի օբյեկտիվ փաստացի հանգամանքներով։
3. Մասնակից պետությունները, որոնց ներքին օրենսդրությունը որպես հանցակազմի տարրեր, որոնք այդպիսին են ճանաչվել սույն հոդվածի 1-ին (ա) (i) կետի համապատասխան, նախատեսում է կազմակերպված հանցավոր խմբի առնչությունը, ապահովում են, որ իրենց ներքին օրենսդրությունը լուրջ հանցագործությունների թվին դասի կազմակերպված հանցավոր խմբերի մասնակցությամբ կատարվող բոլոր հանցագործությունները։ Այդպիսի Մասնակից պետությունները, ինչպես նաև այն Մասնակից պետությունները, որոնց ներքին օրենսդրությունը որպես հանցակազմի տարրեր, որոնք այդպիսին են ճանաչվել սույն հոդվածի 1-ին (ա) (i) կետի համապատասխան, նախատեսում է հանցավոր համաձայնության իրականացման գործողության փաստացի կատարում, այդ մասին հայտնում են Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին սույն Կոնվենցիան նրանց կողմից ստորագրվելիս կամ վավերագիրը կամ ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնվելիս։