Հոդված 40
Հոդված 40
Գործողությունը դադարեցնելը
1. Մասնակից պետությունը կարող է դադարեցնել սույն Կոնվենցիայի գործողությունը Միավորված ազգերի Կազմակերպության Գլխավոր քարտուղարին գրավոր ծանուցագիր ուղարկելու միջոցով։ Գործողության այդպիսի դադարեցումն ուժի մեջ է մտնում Գլխավոր քարտուղարի կողմից ծանուցագիրն ստանալու ամսաթվից մեկ տարին լրանալուց հետո։
2. Տնտեսական ինտեգրացման տարածաշրջանային կազմակերպությունը դադարում է սույն Կոնվենցիային Մասնակից լինելուց, երբ նրա բոլոր անդամ պետությունները դադարեցրել են սույն Կոնվենցիայի գործողությունը։
3. Սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան` սույն Կոնվենցիայի գործողության դադարեցումը հանգեցնում է նրա ցանկացած արձանագրության գործողության դադարեցմանը։