Հոդված 24
Հոդված 24
Վկաների պաշտպանությունը
1. Յուրաքանչյուր Մասնակից պետություն իր հնարավորությունների սահմաններում պատշաճ միջոցներ է ձեռնարկում՝ ուղղված քրեական վարույթին մասնակցող այն վկաների վերաբերյալ հավանական վրեժից կամ վախեցնելուց արդյունավետ պաշտպանության ապահովմանը, որոնք ցուցմունք են տալիս սույն Կոնվենցիայով ընդգրկվող հանցագործությունների կապակցությամբ և, պատշաճ դեպքերում, նրանց հարազատների և նրանց մերձավոր այլ անձանց վերաբերյալ։
2. Սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված միջոցները առանց մեղադրյալի իրավունքներին վնասելու, այդ թվում՝ պատշաճ քննության իրավունքին, կարող են, մասնավորապես, ներառել.
ա) այդպիսի անձանց ֆիզիկական պաշտպանության համար ընթացակարգերի սահմանում, օրինակ՝ այն չափով, որքանով դա անհրաժեշտ է և գործնականորեն իրականանալի, նրանց այլ տեղ վերաբնակեցնելու համար, և այնպիսի դրույթների ընդունումը, ինչպիսիք, պատշաճ դեպքերում, թույլ են տալիս չհրապարակել այդպիսի անձանց` անձին և գտնվելու վայրին վերաբերող տեղեկությունը կամ սահմանափակումներ են դնում այդպիսի տեղեկության հրապարակման համար.
բ) ապացուցման այնպիսի կանոնների ընդունումը, որոնք թույլ են տալիս վկաներին ցուցմունքներ տալ այնպես, որն ապահովում է վկայի անվտանգությունը, օրինակ՝ կապի միջոցների օգնությամբ վկայի` ցուցմունքներ տալու թույլտվությունը, ինչպիսիք են՝ տեսակապը կամ այլ պատշաճ միջոցները։
3. Մասնակից պետությունները քննարկում են այլ պետությունների հետ այն անձանց վերաբնակեցման առնչությամբ համաձայնագրերի կամ պայմանավորվածությունների կնքման վերաբերյալ հարցը, որոնք նշված են սույն հոդվածի 1-ին կետում։
4. Սույն հոդվածի դրույթները կիրառվում են նաև տուժողների նկատմամբ` այնքանով, որքանով նրանք վկաներ են հանդիսանում։