Հոդված 32
Հոդված 32
Կոնվենցիայի մասնակիցների խորհրդաժողովը
1. Սույնով ստեղծվում է Կոնվենցիայի Մասնակիցների խորհրդաժողով՝ Մասնակից պետությունների անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարի հնարավորությունների ընդլայնման, ինչպես նաև սույն Կոնվենցիայի իրականացմանն աջակցելու համար և դրա իրականացման ընթացքը լուսաբանելու նպատակով։
2. Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը Մասնակիցների խորհրդաժողովը գումարում է ոչ ուշ, քան սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց մեկ տարի հետո։ Մասնակիցների խորհրդաժողովը ընդունում է ընթացակարգի կանոնները և սույն հոդվածի 3-րդ և 4-րդ կետերում նշված գործունեության տեսակները կարգավորող կանոնները (այդ թվում՝ գործունեության այդ տեսակների իրականացման ժամանակ կրած ծախսերի վճարմանը վերաբերող կանոնները)։
3. Մասնակիցների խորհրդաժողովը համաձայնեցնում է սույն հոդվածի 1-ին կետում նշված նպատակներին հասնելու համար անհրաժեշտ մեխանիզմները` ներառյալ հետևյալը.
ա) Մասնակից պետությունների գործունեությանն աջակցելը, սույն Կոնվենցիայի 29-րդ, 30-րդ և 31-րդ հոդվածների համաձայն, այդ թվում` կամավոր մուծումների հավաքագրմանն աջակցելու միջոցով.
բ) Մասնակից պետությունների միջև անդրազգային կազմակերպված հանցավորության և այդ բնագավառում միտումների, ինչպես նաև դրա դեմ պայքարի արդյունավետ մեթոդների վերաբերյալ տեղեկության փոխանակմանն աջակցելը.
գ) համապատասխան միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների, ինչպես նաև ոչ կառավարական կազմակերպությունների հետ համագործակցելը.
դ) սույն Կոնվենցիայի իրականացման մասին հարցը պարբերաբար քննարկելը.
ե) սույն Կոնվենցիայի կատարելագործմանը և դրա իրականացմանը վերաբերող հանձնարարականներ ընդունելը։
4. Սույն հոդվածի 3 «դ» և «ե» կետերի նպատակների համար Մասնակիցների խորհրդաժողովն անհրաժեշտ տեղեկություններ է ստանում, որոնք Մասնակից պետությունների կողմից ընդունվել են սույն Կոնվենցիայի իրականացման համար, և այն դժվարությունների մասին, որոնց նրանք այդ ընթացքում հանդիպել են իրենց կողմից տրամադրված տեղեկության հիման վրա և լուսաբանման այնպիսի լրացուցիչ մեխանիզմների միջոցով, ինչպիսիք կարող են ստեղծվել Մասնակիցների խորհրդաժողովի կողմից։
5. Յուրաքանչյուր Մասնակից պետություն Մասնակիցների խորհրդաժողովին տեղեկություն է ներկայացնում իր ծրագրերի, պլանների և պրակտիկայի, ինչպես նաև սույն Կոնվենցիայի իրականացմանն ուղղված օրենսդրական և վարչական միջոցների մասին, ինչպես դա պահանջում է Մասնակիցների խորհրդաժողովը։