Հոդված 41
Հոդված 41
Ավանդապահը և լեզուները
1. Սույն Կոնվենցիայի ավանդապահ է նշանակվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը։
2. Սույն Կոնվենցիայի բնօրինակը, որի անգլերեն, արաբերեն, իսպաներեն, չինարեն, ռուսերեն և ֆրանսերեն տեքստերը հավասարապես նույնական են, ի պահ է հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին։
Ի հավաստումն որի` ներքոստորագրյալ լիազոր ներկայացուցիչները, պատշաճորեն դրա համար լիազորված լինելով իրենց կառավարությունների կողմից, ստորագրեցին սույն Կոնվենցիան։
Կատարված է Նյու Յորք քաղաքում 2000 թվականի նոյեմբերի 15-ին:
* Կոնվենցիան Հայաստանի Հանրապետությունը ստորագրել է հայտարարությամբ.
«Հոդված 5
Համաձայն 2000 թվականի նոյեմբերի 15-ին Նյու Յորքում ընդունված Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ Միավորված ազգերի կազմակերպության կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 5-րդ հոդվածի 3-րդ կետի, Հայաստանի Հանրապետությունը հայտարարում է, որ Քրեական օրենսգիրքը (մասնավորապես օրենսգրքի 7-րդ գլխի 41-րդ հոդվածը) ներառում է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի ա/i/ ենթակետում նախատեսված կազմակերպված հանցավոր խմբերի մասնակցությամբ բոլոր լուրջ հանցագործությունները: