Հոդված 19
Հոդված 19
Համատեղ քննություններ
Մասնակից պետությունները քննարկում են երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրերի կամ պայմանավորվածությունների կնքման հնարավորությունը, որոնց ուժով մեկ կամ մի քանի պետություններում քննության, քրեական հետապնդման կամ դատական քննության առարկա համարվող գործերի կապակցությամբ շահագրգիռ իրավասու մարմինները կարող են ստեղծել համատեղ քննություններ կատարող մարմիններ։ Այդպիսի համաձայնագրերի կամ պայմանավորվածությունների բացակայության դեպքում համատեղ քննությունները կարող են անցկացվել յուրաքանչյուր առանձին դեպքում՝ ըստ համաձայնության։ Համապատասխան Մասնակից պետությունները ապահովում են այն Մասնակից պետության ինքնիշխանության լիակատար հարգումը, որի տարածքում պետք է անցկացվի այդպիսի քննությունը։