Անցնել բովանդակությանը

Հոդված 23

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 23

Արդարադատության իրականացմանը խոչընդոտելու քրեականացումը

Յուրաքանչյուր Մասնակից պետություն այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ է ձեռնարկում, ինչպիսիք կարող են պահանջվել՝ այն հաշվով, որ քրեորեն պատժելի ճանաչվեն հետևյալ արարքները, երբ դրանք կատարվում են դիտավորությամբ.

ա) ֆիզիկական ուժ, սպառնալիք կիրառելը կամ վախեցնելը կամ անիրավաչափ առավելություններ առաջարկելը կամ տրամադրելը՝ սուտ ցուցմունքներ տալուն տրամադրելու կամ ցուցմունքներ տալու գործընթացին միջամտելու կամ սույն Կոնվենցիայով ընդգրկվող հանցագործությունների կատարման կապակցությամբ իրականացվող վարույթի ընթացքում ապացույցներ ներկայացնելու նպատակով.

բ) ֆիզիկական ուժ, սպառնալիք կիրառելը կամ վախեցնելը՝ սույն Կոնվենցիայով ընդգրկվող հանցագործությունների կատարման կապակցությամբ իրականացվող դատավարության ընթացքում դատական կամ իրավապահ մարմինների պաշտոնատար անձի կողմից` իր պաշտոնեական պարտականությունների կատարմանը միջամտելու նպատակով։ Սույն ենթակետում ոչինչ չի վնասում Մասնակից պետությունների իրավունքին` ունենալու այլ կատեգորիայի հանրային պաշտոնատար անձանց պաշտպանությունն ապահովող օրենսդրություն։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։