Հոդված 35
Հոդված 35
Վեճերի կարգավորումը
1. Մասնակից պետությունները ձգտում են սույն Կոնվենցիայի մեկնաբանման կամ կիրառման վերաբերյալ վեճերը կարգավորել բանակցությունների միջոցով։
2. Սույն Կոնվենցիայի մեկնաբանման կամ կիրառման վերաբերյալ երկու կամ ավելի Մասնակից պետությունների միջև ցանկացած վեճ, որը չի կարող ողջամիտ ժամկետում կարգավորվել բանակցությունների միջոցով, այդ Մասնակից պետություններից որևէ մեկի խնդրանքով փոխանցվում է արբիտրաժային քննության։ Եթե արբիտրաժին խնդրանքով դիմելուց վեց ամսվա ընթացքում այդ Մասնակից պետությունները չկարողանան պայմանավորվել դրա կազմակերպման մասին, ապա այդ Մասնակից պետություններից յուրաքանչյուրը կարող է վեճը փոխանցել Միջազգային դատարան՝ դատարանի Կանոնադրությանը համապատասխան դիմում ներկայացնելով։
3. Յուրաքանչյուր Մասնակից պետություն կարող է սույն Կոնվենցիան ստորագրելիս, վավերացնելիս, ընդունելիս կամ հաստատելիս կամ դրան միանալիս հայտարարել այն մասին, որ ինքը իրեն կապված չի համարում սույն հոդվածի 2-րդ կետի դրույթներով։ Մյուս Մասնակից պետությունները կապված չեն սույն հոդվածի 2-րդ կետի դրույթներով` այդպիսի վերապահում արած ցանկացած Մասնակից պետության նկատմամբ։
4. Սույն հոդվածի 3-րդ կետին համապատասխան վերապահում արած ցանկացած Մասնակից պետություն կարող է ցանկացած ժամանակ հանել այդ վերապահումը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ծանուցագիր ուղարկելու միջոցով։