Հոդված 38
Հոդված 38
Ուժի մեջ մտնելը
1. Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում քառասուներորդ վավերագիրը կամ ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելու ամսաթվից հետո իննսուներորդ օրը։ Սույն կետի նպատակի համար ցանկացած այդպիսի վավերագիր կամ փաստաթուղթ, որոնք ի պահ են հանձնվել տնտեսական ինտեգրացման տարածաշրջանային կազմակերպության կողմից, չեն դիտվում որպես լրացուցիչ այն վավերագրերին կամ փաստաթղթերին, որոնք ի պահ են հանձնվել այդպիսի կազմակերպության անդամ պետությունների կողմից։
2. Յուրաքանչյուր պետության կամ տնտեսական ինտեգրացման տարածաշրջանային կազմակերպության համար, որոնք վավերացնում, ընդունում կամ հաստատում են սույն Կոնվենցիան կամ միանում են դրան քառասուներորդ վավերագիրը կամ այդպիսի գործողության մասին փաստաթուղթն ի պահ հանձնելուց հետո, սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում այդպիսի պետության կամ կազմակերպության կողմից համապատասխան վավերագիրը կամ փաստաթուղթն ի պահ հանձնելու ամսաթվից հետո երեսուներորդ օրը։