Անցնել բովանդակությանը

Հոդված 36

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 36

Ստորագրելը, վավերացնելը, ընդունելը, հաստատելը և միանալը

1. Սույն Կոնվենցիան ստորագրման համար բաց է բոլոր պետությունների կողմից 2000 թվականի դեկտեմբերի 12-ից մինչև 15-ը՝ Պալերմոյում /Իտալիա/, և այնուհետ՝ Նյու Յորքում` Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնական հիմնարկներում, մինչև 2002 թվականի դեկտեմբերի 12-ը։

2. Սույն Կոնվենցիան ստորագրման համար բաց է նաև տնտեսական ինտեգրացման տարածաշրջանային կազմակերպությունների կողմից` պայմանով, որ այդպիսի կազմակերպության անդամ պետություններից առնվազն մեկը սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան ստորագրել է սույն Կոնվենցիան։

3. Սույն Կոնվենցիան ենթակա է վավերացման, ընդունման կամ հաստատման։ Վավերագրերը կամ ընդունման կամ հաստատման մասին փաստաթղթերն ի պահ են հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին։ Տնտեսական ինտեգրացման տարածաշրջանային կազմակերպությունն իր վավերագիրը կամ ընդունման կամ հաստատման մասին փաստաթուղթը կարող է ի պահ հանձնել, եթե նրա անդամ պետություններից առնվազն մեկը նույն կերպ է վարվել։ Այդ վավերագրում կամ ընդունման կամ հաստատման մասին փաստաթղթում այդպիսի կազմակերպությունը հայտարարում է իր իրավասության ոլորտի մասին այն հարցերի առնչությամբ, որոնք կարգավորվում են սույն Կոնվենցիայով։ Այդպիսի կազմակերպությունը ավանդապահին հայտնում է նաև իր իրավասության ոլորտի ցանկացած համապատասխան փոփոխության մասին։

4. Սույն Կոնվենցիան միանալու համար բաց է ցանկացած պետության կամ տնտեսական ինտեգրացման ցանկացած տարածաշրջանային կազմակերպության կողմից, որի անդամ պետություններից առնվազն մեկը սույն Կոնվենցիայի Մասնակից է համարվում։ Միանալու մասին փաստաթղթերն ի պահ են հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին։ Միանալիս տնտեսական ինտեգրացման տարածաշրջանային կազմակերպությունը հայտարարում է իր իրավասության ոլորտի մասին այն հարցերի վերաբերյալ, որոնք կարգավորվում են սույն Կոնվենցիայով։ Այդպիսի կազմակերպությունը ավանդապահին հայտնում է նաև իր իրավասության ոլորտի ցանկացած համապատասխան փոփոխության մասին։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։