Անցնել բովանդակությանը

Հոդված 20

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 20

Քննության հատուկ մեթոդները

1. Յուրաքանչյուր Մասնակից պետություն, եթե դա թույլատրվում է նրա ներքին իրավական համակարգի սկզբունքներով, իր հնարավորությունների սահմաններում և իր ներքին օրենսդրությամբ սահմանված պայմաններով, անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում` այն հաշվով, որ թույլատրի վերահսկելի մատակարարումների պատշաճ օգտագործումը, նաև այն դեպքերում, երբ նա դա պատեհ է համարում, քննության այլ հատուկ մեթոդների օգտագործումը, ինչպես էլեկտրոնային դիտարկումը կամ դիտարկման այլ ձևերը, ինչպես նաև նրա իրավասու մարմինների կողմից նրա տարածքում գործակալական գործառնությունները՝ կազմակերպված հանցավորության դեմ արդյունավետ պայքար մղելու նպատակով։

2. Սույն Կոնվենցիայով ընդգրկվող հանցագործությունների քննության նպատակով Մասնակից պետությունները խրախուսվում են կնքելու, անհրաժեշտության դեպքում, համապատասխան երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրեր կամ պայմանավորվածություններ միջազգային մակարդակով համագործակցության համատեքստում քննության այդպիսի հատուկ մեթոդների օգտագործման համար։ Այդպիսի համաձայնագրերը կամ պայմանավորվածությունները կնքվում և իրականացվում են պետությունների ինքնիշխան հավասարության սկզբունքի լրիվ պահպանմամբ և իրագործվում են այդ համաձայնագրերի ու պայմանավորվածությունների պայմաններին խիստ համապատասխան։

3. Սույն հոդվածի 2-րդ կետում նշված համաձայնագրի կամ պայմանավորվածության բացակայության դեպքում քննության այդպիսի հատուկ մեթոդների միջազգային մակարդակով օգտագործման մասին որոշումներն ընդունվում են յուրաքանչյուր առանձին դեպքում և կարող են, ըստ անհրաժեշտության, հաշվի առնել շահագրգիռ Մասնակից պետությունների կողմից իրավասության իրականացման վերաբերյալ ֆինանսական պայմանավորվածությունները և փոխըմբռնումը։

4. Վերահսկվող մատակարարումների` միջազգային մակարդակով օգտագործման մասին որոշումները, շահագրգիռ Մասնակից պետությունների համաձայնությամբ, կարող են ներառել այնպիսի մեթոդներ, ինչպիսիք են բեռների գրավումը և դրանք ձեռք չտված թողնելը կամ դրանք առգրավելը կամ փոխելը՝ լրիվ կամ մասնակիորեն։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։