Անցնել բովանդակությանը

Հոդված 14

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 14

Հանցագործությունից ստացված բռնագրավված եկամուտների կամ գույքի տնօրինումը

1. Հանցագործություններից ստացված եկամուտները կամ գույքը, որոնք Մասնակից պետության կողմից բռնագրավվել են սույն Կոնվենցիայի 12-րդ կամ 13-րդ հոդվածի 1-ին կետի հիման վրա, տնօրինում է այդ Մասնակից պետությունը՝ իր ներքին օրենսդրությանը և վարչական ընթացակարգերին համապատասխան։

2. Գործերով մյուս Մասնակից պետության կողմից սույն Կոնվենցիայի 13-րդ հոդվածին համապատասխան ուղարկված խնդրանքով, Մասնակից պետությունները, այն չափով, որքանով դա թույլատրվում է ներքին օրենսդրությամբ և համապատասխան հարցում ստանալու դեպքում, առաջնահերթության կարգով քննում են հանցագործություններից ստացված բռնագրավված եկամուտները կամ գույքը հայցող Մասնակից պետությանը վերադարձնելու հարցը՝ այն հաշվով, որ նա կարողանա փոխհատուցում տրամադրել հանցագործությունից տուժածներին կամ հանցագործություններից ստացված այդպիսի եկամուտները կամ գույքը վերադարձնի դրանց օրինական սեփականատերերին։

3. Գործելով մյուս Մասնակից պետության կողմից սույն Կոնվենցիայի 12-րդ և 13-րդ հոդվածներին համապատասխան ուղարկված խնդրանքով` Մասնակից պետությունը կարող է հատուկ քննարկել համաձայնագրեր կամ պայմանավորվածություններ կնքելու հնարավորությունը հետևյալի մասին.

ա) հանցագործությունից ստացված եկամուտների կամ գույքի արժեքին համապատասխանող գումարի կամ այդպիսի եկամուտների կամ գույքի կամ դրանց մի մասի իրացման հետևանքով ստացված միջոցները փոխանցելու այն հաշվին, որը, սույն Կոնվենցիայի 30-րդ հոդվածի 2 «գ» կետին համապատասխան, նախատեսված է այդ նպատակի համար, կամ այն միջկառավարական կազմակերպություններին, որոնք մասնագիտացած են կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գործում.

բ) մյուս Մասնակից պետություններին պարբերաբար կամ միանգամյա հիմունքով հանցագործություններից ստացված եկամուտների կամ գույքի կամ այդպիսի եկամուտների կամ գույքի իրացման հետևանքով ստացված միջոցների մի մասը փոխանցելու՝ իր ներքին օրենսդրությանը կամ վարչական ընթացակարգերին համապատասխան։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։