Հոդված 21
Հոդված 21
Քրեական վարույթը փոխանցելը
Մասնակից պետությունները քննարկում են սույն Կոնվենցիայով ընդգրկված հանցագործության կապակցությամբ քրեական հետապնդման նպատակով վարույթի փոխադարձ փոխանցման հնարավորությունը այն դեպքերում, երբ համարվում է, որ այդպիսի փոխանցումը բխում է արդարադատության պատշաճ իրականացման շահերից, մասնավորապես, այն դեպքերում, երբ շոշափվում են մի քանի իրավասություններ քրեական գործերի միավորման ապահովման համար։