Անցնել բովանդակությանը

Հոդված 33

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 33

Քարտուղարությունը

1. Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը ապահովում է Կոնվենցիայի Մասնակիցների խորհրդաժողովի քարտուղարական անհրաժեշտ սպասարկումը։

2. Քարտուղարությունը`

ա) Մասնակիցների խորհրդաժողովին օգնություն է ցույց տալիս այն գործունեության իրականացման ժամանակ, որի մասին խոսվում է սույն Կոնվենցիայի 32-րդ հոդվածում, ինչպես նաև կազմակերպում է Մասնակիցների խորհրդաժողովի նստաշրջանները և դրանք ապահովում է անհրաժեշտ սպասարկմամբ.

բ) ըստ խնդրանքի` օգնություն է ցույց տալիս Մասնակից պետություններին՝ Մասնակիցների խորհրդաժողովին տեղեկություն տրամադրելու գործում, ինչպես նախատեսված է սույն Կոնվենցիայի 32-րդ հոդվածի 5-րդ կետում, և

գ) անհրաժեշտ համակարգում է ապահովում համապատասխան այլ միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների քարտուղարությունների հետ։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։