Հոդված 15
Հոդված 15
Իրավասություն
1. Յուրաքանչյուր Մասնակից պետություն այնպիսի միջոցներ է ձեռնարկում, ինչպիսիք կարող են պահանջվել՝ այն հաշվով, որ պարզի իր իրավասությունն այն հանցագործությունների վերաբերյալ, որոնք այդպիսին են ճանաչվել սույն Կոնվենցիայի 5-րդ, 6-րդ, 8-րդ և 23-րդ հոդվածներին համապատասխան, երբ.
ա) հանցագործությունը կատարվել է այդ Մասնակից պետության տարածքում, կամ
բ) հանցագործությունը կատարվել է նավի վրա, որը հանցագործության կատարման պահին կրում էր այդ Մասնակից պետության դրոշը, կամ օդանավում, որն այդ պահին գրանցված է այդ Մասնակից պետության օրենսդրությանը համապատասխան։
2. Սույն Կոնվենցիայի 4-րդ հոդվածի պահպանման պայմանով Մասնակից պետությունը կարող է իր իրավասությունը հաստատել նաև ցանկացած այդպիսի հանցագործության նկատմամբ, երբ.
ա) հանցագործությունը կատարվել է այդ Մասնակից պետության քաղաքացու դեմ.
բ) հանցագործությունը կատարվել է այդ Մասնակից պետության քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող այնպիսի անձի կողմից, որը սովորաբար բնակվում է նրա տարածքում, կամ
գ) հանցագործությունը`
i) համարվում է այն հանցագործություններից մեկը, որոնք այդպիսին են ճանաչվել սույն Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան, և կատարվել է նրա տարածքի սահմաններից դուրս՝ նրա տարածքում լուրջ հանցագործություն կատարելու նպատակով.
ii) հանդիսանում է այն հանցագործություններից մեկը, որոնք այդպիսին են ճանաչվել սույն Կոնվենցիայի 6-րդ հոդված 1 (բ) (ii) կետին համապատասխան, և կատարվել է նրա տարածքից դուրս՝ նրա տարածքում որևէ այնպիսի հանցագործություն կատարելու նպատակով, որն այդպիսին է ճանաչվել սույն Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին (ա) (i) կամ (ii) կամ (բ) (ii) կետին համապատասխան:
3. Սույն Կոնվենցիայի 16-րդ հոդվածի 10-րդ կետի նպատակների համար յուրաքանչյուր Մասնակից պետություն ձեռնարկում է այնպիսի միջոցներ, ինչպիսիք կարող են պահանջվել՝ այն հաշվով, որ պարզի իր իրավասությունն այն հանցագործությունների վերաբերյալ, որոնք ընդգրկված են սույն Կոնվենցիայով, երբ անձը, որը կասկածվում է հանցագործության կատարման մեջ, գտնվում է նրա տարածքում, և նա այդ անձին չի հանձնում միայն այն հիմնավորմամբ, որ նա համարվում է իր քաղաքացիներից մեկը։
4. Յուրաքանչյուր Մասնակից պետություն կարող է ձեռնարկել նաև այնպիսի միջոցներ, ինչպիսիք կարող են պահանջվել՝ այն հաշվով, որպեսզի պարզի իր իրավասությունն այն հանցագործությունների նկատմամբ, որոնք ընդգրկված են սույն Կոնվենցիայով, երբ հանցագործության կատարման մեջ կասկածվող անձը գտնվում է նրա տարածքում, և նա չի հանձնում նրան։
5. Եթե սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կետերի համաձայն իր իրավասությունը իրականացնող Մասնակից պետությունը ծանուցագիր է ստանում կամ այլ ձևով է իմանում այն մասին, որ մեկ կամ մի քանի այլ Մասնակից պետությունները քննություն, քրեական հետապնդում կամ դատաքննություն են իրականացնում միևնույն արարքի կապակցությամբ, ապա այդ Մասնակից պետությունների իրավապահ մարմինները, պատշաճ դեպքերում, միմյանց հետ խորհրդակցություններ են անցկացնում իրենց գործողությունների համակարգման նպատակով։
6. Առանց ընդհանուր միջազգային իրավունքի նորմերին վնասելու` սույն Կոնվենցիան չի բացառում ցանկացած քրեական իրավասության իրականացումը, որը Մասնակից պետության կողմից սահմանվել է իր ներքին օրենսդրությանը համապատասխան։