Անցնել բովանդակությանը

Հոդված 6

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6

Հանցագործություններից ստացվող եկամուտների լվացման քրեականացումը

1. Յուրաքանչյուր Մասնակից պետություն, իր ներքին օրենսդրության հիմնարար սկզբունքներին համապատասխան, ընդունում է այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, ինչպիսիք կարող են պահանջվել՝ այն հաշվով, որ քրեորեն պատժելի ճանաչվեն հետևյալ արարքները, եթե դրանք կատարվում են դիտավորությամբ.

ա) i) փոխարկումը կամ գույքը փոխանցելը, եթե հայտնի է, որ այդպիսի գույքը իրենից ներկայացնում է հանցագործություններից ստացված եկամուտներ, այդ գույքի հանցավոր աղբյուրը քողարկելու կամ թաքցնելու կամ հիմնական իրավախախտման կատարմանը մասնակցող ցանկացած անձին օգնություն ցույց տալու նպատակով՝ այն հաշվով, որ նա կարողանա խուսափել իր արարքների համար պատասխանատվությունից.

ii) իրական բնույթը, աղբյուրը, գտնվելու վայրը, տնօրինման միջոցը, տեղաշարժը կամ գույքի նկատմամբ իրավունքները կամ դրա պատկանելությունը քողարկելը կամ թաքցնելը, եթե հայտնի է, որ այդպիսի գույքը իրենից ներկայացնում է հանցագործություններից ստացված եկամուտներ.

բ) իր իրավական համակարգի հիմնական սկզբունքները պահպանելու պայմանով.

i) գույք ձեռք բերելը, տիրապետելը կամ օգտագործելը, եթե այն ստանալու պահին հայտնի է, որ այդպիսի գույքը իրենից ներկայացնում է հանցագործությունից ստացված եկամուտներ.

ii) մասնակցությունը, առնչությունը կամ այնպիսի հանցագործության կատարման նպատակով համաձայնության գալը, որոնք այդպիսին են ճանաչված սույն հոդվածին համապատասխան, դրա կատարման փորձը, ինչպես նաև օժանդակելը, դրդելը, աջակցելը կամ դրա կատարման ժամանակ խորհուրդներ տալը։

2. Սույն հոդվածի 1-ին կետի իրականացման կամ կիրառման նպատակով`

ա) յուրաքանչյուր Մասնակից պետություն ձգտում է սույն հոդվածի 1-ին կետը կիրառել հիմնական իրավախախտումների առավել լայն շրջանակի նկատմամբ.

բ) յուրաքանչյուր Մասնակից պետություն հիմնական իրավախախտումների թվին է դասում բոլոր լուրջ հանցագործությունները, ինչպես դրանք սահմանված են սույն Կոնվենցիայի 2-րդ հոդվածում, ինչպես նաև այն հանցագործությունները, որոնք այդպիսին են ճանաչվել սույն Կոնվենցիայի 5-րդ, 8-րդ և 23-րդ հոդվածներով։ Այն դեպքում, երբ Մասնակից պետությունների օրենսդրությունը պարունակում է որոշակի հիմնական իրավախախտումների ցանկ, դրանում, իբրև նվազագույն, ընդգրկվում է այն հանցագործությունների համընդգրկուն շրջանակը, որոնք կապված են կազմակերպված հանցավոր խմբերի գործունեության հետ.

գ) բ) ենթակետի նպատակների համար հիմնական իրավախախտումները ներառում են այն հանցագործությունները, որոնք կատարվում են ինչպես համապատասխան Մասնակից պետության իրավասության սահմաններում, այնպես էլ դրանից դուրս։ Սակայն որևէ Մասնակից պետության իրավասության սահմաններից դուրս կատարված հանցագործություններն իրենցից հիմնական իրավախախտումներ են ներկայացնում միայն այն պայմանով, որ համապատասխան արարքը քրեորեն պատժելի է համարվում այն պետության ներքին օրենսդրության համաձայն, որտեղ դա կատարվել է, և քրեորեն պատժելի կլիներ այն Մասնակից պետության ներքին օրենսդրության համաձայն, որտեղ իրականացվում կամ կիրառվում է սույն հոդվածը, եթե այն կատարված լիներ այդտեղ.

դ) յուրաքանչյուր Մասնակից պետություն Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին է ներկայացնում սույն հոդվածի դրույթների իրականացումն ապահովող իր օրենքների տեքստերը, ինչպես նաև այդպիսի օրենքների հետագա ցանկացած փոփոխությունների տեքստերը կամ դրանց նկարագրությունը.

ե) եթե դա են պահանջում Մասնակից պետության ներքին օրենսդրության հիմնարար սկզբունքները, ապա կարելի է նախատեսել, որ սույն հոդվածի 1-ին կետում նշված հանցագործությունները չեն վերաբերում հիմնական իրավախախտումը կատարած անձանց.

զ) գիտակցելը, դիտավորությունը կամ նպատակը որպես սույն հոդվածի 1-ին կետում նշված հանցագործության հանցակազմի տարրեր կարող են հաստատվել գործի օբյեկտիվ փաստացի հանգամանքներով։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։