Անցնել բովանդակությանը

Հոդված 9

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9

Կաշառակերության դեմ միջոցները

1. Ի լրումն սույն Կոնվենցիայի 8-րդ հոդվածում շարադրված միջոցների` յուրաքանչյուր Մասնակից պետություն, այն չափով, որքանով դա պահանջվում է և համապատասխանում է նրա իրավական համակարգին, ընդունում է օրենսդրական, վարչական և այլ արդյունավետ միջոցներ բարեպաշտությանն աջակցելու համար, ինչպես նաև հանրային պաշտոնատար անձանց շրջանում կաշառակերության կանխարգելման և բացահայտման ու դրա պատճառով պատժելու համար։

2. Յուրաքանչյուր Մասնակից պետություն միջոցներ է ձեռնարկում հանրային պաշտոնատար անձանց շրջանում կաշառակերության կանխարգելման ու բացահայտման և դրա համար պատժի բնագավառներում իր մարմինների արդյունավետ գործողությունների ապահովման համար, այդ թվում՝ իրենց գործողությունների նկատմամբ անիրավաչափ ազդեցությանը խոչընդոտելու համար` այդպիսի մարմիններին բավարար անկախություն տալու միջոցով։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։