Անցնել բովանդակությանը

Հոդված 10

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10

Իրավաբանական անձանց պատասխանատվությունը

1. Յուրաքանչյուր Մասնակից պետություն ձեռնարկում է այնպիսի միջոցներ, ինչպիսիք, հաշվի առնելով իր իրավական սկզբունքները, կարող են պահանջվել այնպիսի լուրջ հանցագործությունների կատարմանը մասնակցելու համար իրավաբանական անձանց պատասխանատվություն սահմանելու համար, որոնց հետ առնչություն ունի կազմակերպված հանցավոր խումբը, և այն հանցագործությունների համար, որոնք այդպիսին են ճանաչվել սույն Կոնվենցիայի 5-րդ, 6-րդ, 8-րդ և 23-րդ հոդվածներին համապատասխան:

2. Մասնակից պետության իրավական սկզբունքների պահպանման պայմանով` իրավաբանական անձանց պատասխանատվությունը կարող է լինել քրեական, քաղաքացիաիրավական կամ վարչական։

3. Այդպիսի պատասխանատվություն դնելը չի վնասում հանցագործություն կատարած ֆիզիկական անձանց քրեական պատասխանատվությանը։

4. Յուրաքանչյուր Մասնակից պետություն, մասնավորապես, սույն հոդվածին համապատասխան պատասխանատվության ենթարկվող իրավաբանական անձանց նկատմամբ ապահովում է արդյունավետ, համաչափ և կանխարգելիչ ազդեցություն ունեցող քրեական կամ ոչ քրեական սանկցիաների կիրառումը, ներառյալ դրամական սանկցիաները։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։