Անցնել բովանդակությանը

Հոդված 12

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 12

Բռնագրավումը և կալանքը

1. Մասնակից պետությունները իրենց ներքին իրավական համակարգի հնարավորությունների շրջանակներում առավելագույն չափով ձեռնարկում են այնպիսի միջոցներ, ինչպիսիք կարող են պահանջվել ապահովելու համար բռնագրավման հնարավորությունը.

ա) սույն Կոնվենցիայով ընդգրկված հանցագործություններից ստացված եկամուտների կամ այն գույքի, որի արժեքը համապատասխանում է այդպիսի եկամուտների արժեքին.

բ) սույն Կոնվենցիայով ընդգրկվող հանցագործությունների կատարման ժամանակ օգտագործված կամ օգտագործման համար նախատեսված գույքի, սարքավորումների կամ այլ միջոցների։

2. Մասնակից պետությունները ձեռնարկում են այնպիսի միջոցներ, ինչպիսիք կարող են պահանջվել սույն հոդվածի 1-ին կետում թվարկվածից ցանկացածի բացահայտման, հետախուզման, կալանքի կամ առգրավման հնարավորության ապահովման համար՝ հետագա բռնագրավման նպատակով։

3. Եթե հանցագործություններից ստացված եկամուտները մասամբ կամ ամբողջությամբ վերածվել կամ վերափոխվել են այլ գույքի, ապա սույն հոդվածում նշված միջոցները կիրառվում են նաև այդպիսի գույքի նկատմամբ։

4. Եթե հանցագործություններից ստացված եկամուտները միացվել են օրինական աղբյուրներից ձեռք բերված գույքին, ապա, առանց կալանքի կամ առգրավման վերաբերյալ ցանկացած լիազորություն վնասելու, բռնագրավման ենթակա է գույքի այն մասը, որը համապատասխանում է հանցագործությունից ստացված միացված եկամուտների գնահատման արժեքին։

5. Շահույթի կամ այլ օգուտների նկատմամբ, որոնք ստացվել են հանցագործություններից ձեռք բերված եկամուտներից՝ այնպիսի գույքից, որին վերածվել կամ վերափոխվել են հանցագործություններից ստացված եկամուտները, կամ այնպիսի գույքից, որին միացվել են հանցագործություններից ստացված եկամուտները, նույնպես կիրառվում են սույն հոդվածում նշված միջոցները՝ նույն ձևով և նույն չափով, ինչ որ հանցագործություններից ստացված եկամուտների նկատմամբ։

6. Սույն հոդվածի և սույն Կոնվենցիայի 13-րդ հոդվածի նպատակների համար Մասնակից պետությունն իր դատարաններին և այլ իրավասու մարմիններին լիազորում է ընդունել բանկային, ֆինանսական կամ առևտրային փաստաթղթեր տրամադրելու կամ արգելանք դնելու վերաբերյալ որոշումներ։ Մասնակից պետությունները չեն հրաժարվում սույն կետի համապատասխան միջոցներ ձեռնարկելուց՝ վկայակոչելով բանկային գաղտնիքի պահպանության անհրաժեշտությունը։

7. Մասնակից պետությունները կարող են քննարկել այն մասին պահանջը պարզելու հնարավորությունը, որ անձը, որը հանցագործություն է կատարել, ապացուցի հանցագործությունից ստացված ենթադրյալ եկամուտների կամ բռնագրավման ենթակա այլ գույքի օրինական ծագումը` այն չափով, որքանով այդպիսի պահանջը համապատասխանում է իրենց ներքին օրենսդրության սկզբունքներին և դատական կամ այլ քննության բնույթին։

8. Սույն հոդվածի դրույթները չեն մեկնաբանվում որպես բարեխիղճ երրորդ կողմերի իրավունքներին վնասող։

9. Այն ամենը, ինչ բովանդակում է սույն հոդվածը, չի շոշափում այն սկզբունքը, որի համաձայն այն միջոցները, որոնց մասին դրանում խոսվում է, որոշվում և իրականացվում են Մասնակից պետության ներքին օրենսդրության դրույթներին համապատասխան և դրանց պահպանման պայմանով։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։