Հոդված 25
Հոդված 25
Տուժողներին օգնելը և նրանց պաշտպանությունը
1. Յուրաքանչյուր Մասնակից պետություն իր հնարավորությունների սահմաններում պատշաճ միջոցներ է ձեռնարկում սույն Կոնվենցիայով ընդգրկվող հանցագործություններից տուժողներին օգնություն և պաշտպանություն տրամադրելու համար, հատկապես վրեժի սպառնալիքի կամ վախեցնելու դեպքերում։
2. Յուրաքանչյուր Մասնակից պետություն անհրաժեշտ ընթացակարգեր է սահմանում սույն Կոնվենցիայով ընդգրկվող հանցագործություններից տուժածների համար վնասի փոխհատուցման և հատուցման մատչելիություն ապահովելու համար։
3. Յուրաքանչյուր Մասնակից պետություն, իր ներքին օրենսդրությունը պահպանելու պայմանով, հնարավորություններ է ստեղծում տուժողների կարծիքներն ու մտավախությունները քննելու և շարադրելու համար՝ այն անձանց նկատմամբ իրականացվող քրեական վարույթի համապատասխան փուլերում, որոնք հանցագործությունը կատարել են այն ձևով, որ դա չվնասի պաշտպանության իրավունքներին։