Անցնել բովանդակությանը

Հոդված 26

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 26

Իրավապահ մարմինների հետ համագործակցության ընդլայնմանն ուղղված միջոցներ

1. Յուրաքանչյուր Մասնակից պետություն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում, որպեսզի խրախուսի այն անձանց, որոնք մասնակցում են կամ մասնակցել են կազմակերպված հանցավոր խմբերում, հետևյալ նպատակով.

ա) տրամադրելու տեղեկություն, որն իրավասու մարմինների համար օգտակար է այնպիսի հարցերի կապակցությամբ քննության և ապացուցման նպատակով, ինչպիսիք են.

i) կազմակերպված հանցավոր խմբերի նույնականացման տվյալները, բնույթը, անդամների կազմը, կառուցվածքը, գտնվելու վայրը կամ գործունեությունը.

ii) կապերը, այդ թվում՝ միջազգային կապերը, այլ կազմակերպված հանցավոր խմբերի հետ.

iii) այն հանցագործությունները, որոնք կատարել են կամ կարող են կատարել կազմակերպված հանցավոր խմբերը.

բ) իրավասու մարմիններին տրամադրելու փաստացի, որոշակի օգնություն, որը կարող է նպաստել կազմակերպված հանցավոր խմբերի՝ իրենց պաշարներից կամ հանցագործություններից ստացված եկամուտներից զրկվելուն։

2. Յուրաքանչյուր Մասնակից պետություն քննարկում է այն մասին հարցը, որպեսզի, պատշաճ դեպքերում, նախատեսի այն անձի պատիժը թեթևացնելու հնարավորությունը, որը էականորեն համագործակցում է սույն Կոնվենցիայով ընդգրկվող որևէ հանցագործության կապակցությամբ իրականացվող քննությանը կամ քրեական հետապնդմանը։

3. Յուրաքանչյուր Մասնակից պետություն ուսումնասիրում է, իր ներքին օրենսդրության հիմնարար սկզբունքներին համապատասխան, այն անձին քրեական հետապնդումից անձեռնմխելիություն տրամադրելու հնարավորության մասին հարցը, որն էականորեն համագործակցում է սույն Կոնվենցիայով ընդգրկվող հանցագործության կապակցությամբ իրականացվող քննությանը կամ քրեական հետապնդմանը։

4. Այդպիսի անձանց պաշտպանությունն իրականացվում է սույն Կոնվենցիայի 24-րդ հոդվածով նախատեսված կարգով։

5. Այն դեպքերում, երբ անձը, որը հիշատակված է սույն հոդվածի 1-ին կետում և գտնվում է մի Մասնակից պետությունում, կարող է էականորեն համագործակցել մյուս Մասնակից պետության իրավասու մարմինների հետ, շահագրգիռ Մասնակից պետությունները կարող են քննարկել մյուս Մասնակից պետություններին այնպիսի ռեժիմ տրամադրելու հնարավորության առնչությամբ իրենց ներքին օրենսդրությանը համապատասխան համաձայնագրեր կամ պայմանավորվածություններ կնքելու հնարավորությունը, որը նշված է սույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերում։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։