Հոդված 27
Հոդված 27
Համագործակցությունը իրավապահ մարմինների միջև
1. Մասնակից պետությունները, գործելով իրենց ներքին իրավական և վարչական համակարգերին համապատասխան, միմյանց հետ սերտորեն համագործակցում են սույն Կոնվենցիայով ընդգրկված հանցագործությունների դեմ պայքարի համար իրավակիրառական միջոցների արդյունավետության բարձրացման նպատակով։
Յուրաքանչյուր Մասնակից պետություն, մասնավորապես, արդյունավետ միջոցներ է ձեռնարկում, որոնք ուղղված են.
ա) իրենց իրավասու մարմինների, հիմնարկների և ծառայությունների միջև կապի ուղիների ամրապնդմանը կամ, որտեղ անհրաժեշտ է, դրանց տեղադրմանը` այն հաշվով, որ ապահովվի այն հանցագործությունների բոլոր կողմերի վերաբերյալ տեղեկության պատշաճ և արագ փոխանակումը, որոնք ընդգրկված են սույն Կոնվենցիայով, ներառյալ, եթե շահագրգիռ Մասնակից պետությունները դա պատշաճ կհամարեն, այլ տեսակի հանցավոր գործունեության հետ կապերը.
բ) այլ Մասնակից պետությունների հետ սույն Կոնվենցիայով ընդգրկված հանցագործությունների կապակցությամբ քննությունների անցկացման գործում համագործակցությանը՝ նպատակ ունենալով բացահայտել.
i) այդպիսի հանցագործությունների կատարման մեջ կասկածվող անձանց անձը, գտնվելու վայրը և գործունեությունը կամ առնչություն ունեցող այլ անձանց գտնվելու վայրը.
ii) հանցագործություններից ստացված եկամուտների կամ այդպիսի հանցագործությունների կատարման արդյունքում ստացված գույքի տեղափոխումը.
iii) գույքի, սարքավորումների կամ այլ միջոցների տեղափոխումը, որոնք օգտագործվել են կամ նախատեսվել են այդպիսի հանցագործություններ կատարելու ժամանակ օգտագործելու համար.
գ) համապատասխան դեպքերում անհրաժեշտ առարկաների և անհրաժեշտ քանակությամբ նյութերի տրամադրումը՝ վերլուծության կամ քննության նպատակների համար.
դ) աջակցությանը իրենց իրավասու մարմինների, հաստատությունների և ծառայությունների միջև արդյունավետ համակարգմանը և աշխատակիցների ու այլ փորձագետների փոխանակման խրախուսմանը, ներառյալ շահագրգիռ Մասնակից պետությունների կողմից երկկողմ համաձայնագրերի կամ պայմանավորվածությունների կնքման պայմանը, աշխատակիցներին ըստ կապերի ուղարկելուն.
ե) մյուս Մասնակից պետությունների հետ կազմակերպված հանցավոր խմբերի կողմից կիրառվող որոշակի միջոցների և մեթոդների մասին տեղեկության փոխանակմանը, ներառյալ, պատշաճ դեպքերում, երթուղիները, տրանսպորտի միջոցները, ինչպես նաև անձը հաստատող կեղծ փաստաթղթերի, փոփոխված կամ կեղծ փաստաթղթերը կամ իրենց գործունեությունը թաքցնելու այլ միջոցների օգտագործումը.
զ) տեղեկության փոխանակմանը և, պատշաճ դեպքերում, սույն Կոնվենցիայով ընդգրկվող հանցագործությունները ժամանակին բացահայտելու նպատակով կիրառվող վարչական և այլ միջոցների համակարգմանը։
2. Սույն Կոնվենցիայի գործնական կիրառման նպատակների համար Մասնակից պետությունները քննարկում են իրենց իրավապահ մարմինների միջև անմիջական համագործակցության մասին երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրերի կամ պայմանավորվածությունների կնքման, իսկ այն դեպքերում, երբ այդպիսի համաձայնագրերը և պայմանավորվածությունները արդեն գոյություն ունեն` դրանց փոփոխման հնարավորությունը։ Շահագրգիռ Մասնակից պետությունների միջև այդպիսի համաձայնագրերի և պայմանավորվածությունների բացակայության դեպքում Մասնակիցները սույն Կոնվենցիան կարող են դիտել որպես իրավապահ մարմինների միջև փոխադարձ համագործակցության հիմք սույն Կոնվենցիայով ընդգրկվող հանցագործությունների կապակցությամբ։ Պատշաճ դեպքերում Մասնակից պետությունները լրիվ չափով օգտագործում են համաձայնագրերն ու պայմանավորվածությունները, այդ թվում՝ միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների մեխանիզմները, իրենց իրավապահ մարմինների միջև համագործակցությունն ընդլայնելու համար։
3. Մասնակից պետությունները ձգտում են իրենց հնարավորությունների սահմաններում համագործակցել՝ ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործմամբ կատարվող անդրազգային կազմակերպված հանցագործություններին հակազդելու նպատակով։