Հոդված 28
Հոդված 28
Կազմակերպված հանցավորության բնույթի վերաբերյալ տեղեկություն հավաքելն ու վերլուծելը և այդպիսի տեղեկություն փոխանակելը
1. Յուրաքանչյուր Մասնակից պետություն, խորհրդակցելով գիտահետազոտական շրջանակների հետ, ուսումնասիրում է իր տարածքում կազմակերպված հանցավորության բնագավառում միտումների, պայմանների, որոնցում գործում է կազմակերպված հանցավորությունը, վերլուծություն անցկացնելու, ինչպես նաև ներգրավված մասնագիտական խմբերի և օգտագործվող տեխնոլոգիաների ուսումնասիրության հնարավորությունը։
2. Մասնակից պետությունները քննարկում են կազմակերպված հանցավոր գործունեության մասին վերլուծական գիտելիքների ընդլայնման և միմյանց միջև դրանք նաև միջազգային ու տարածաշրջանային կազմակերպությունների միջոցով փոխանակման հնարավորությունը։ Այդ նպատակով, պատշաճ դեպքերում, պետք է մշակվեն և օգտագործվեն ընդհանուր սահմանումներ, ստանդարտներ և մեթոդաբանություն։
3. Յուրաքանչյուր Մասնակից պետություն ուսումնասիրում է կազմակերպված հանցավորության դեմ պայքարում իր քաղաքականության և գործնական միջոցների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու, ինչպես նաև դրանց արդյունավետության և գործնականության գնահատում կատարելու հնարավորությունը։