Անցնել բովանդակությանը

Հոդված 29

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 29

Կադրերի պատրաստումը և տեխնիկական օգնությունը

1. Յուրաքանչյուր Մասնակից պետություն անհրաժեշտ սահմաններում իրականացնում, մշակում կամ կատարելագործում է իրավապահ մարմինների աշխատակազմի, այդ թվում՝ դատախազության աշխատակիցների, քննիչների և մաքսային մարմինների աշխատակիցների, ինչպես նաև այլ աշխատակիցների պատրաստման որոշակի ծրագրեր, ովքեր պատասխանատու են սույն Կոնվենցիայով ընդգրկված հանցագործությունների նախազգուշացման, բացահայտման և կանխարգելման համար։ Այդպիսի ծրագրերը կարող են ներառել աշխատակիցների գործուղումները և նրանց փոխանակումները։ Այդպիսի ծրագրերը վերաբերում են, մասնավորապես և այն չափով, որքանով դա թույլատրվում է ներքին օրենսդրությամբ, հետևյալ հարցերին.

ա) սույն Կոնվենցիայով ընդգրկվող հանցագործությունների կանխարգելմանը, բացահայտմանը և կանխման ժամանակ օգտագործվող մեթոդներին.

բ) սույն Կոնվենցիայով ընդգրկվող հանցագործություններին առնչություն ունենալու մեջ կասկածվող անձանց կողմից օգտագործվող երթուղիներին և միջոցներին, այդ թվում՝ նաև տարանցման պետություններում, ինչպես նաև համապատասխան պատասխան միջոցներին.

գ) մաքսանենգության առարկաների տեղափոխմանը հետևելուն.

դ) հանցագործությունից ստացված եկամուտների, գույքի, սարքավորումների կամ հանցագործության կատարման այլ միջոցների տեղափոխմանը և այդպիսի եկամուտները, գույքը, սարքավորումները կամ հանցագործության մեթոդները բացահայտելուն և դրանց հետևելուն, ինչպես նաև այն մեթոդներին, որոնք օգտագործվում են դրամական միջոցների լվացման և այլ ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարում.

ե) ապացույցներ հավաքելուն.

զ) ազատ առևտրի գոտիներում և ազատ նավահանգիստներում վերահսկողության եղանակներին.

է) ժամանակակից սարքավորմանը և մեթոդներին, որոնք օգտագործվում են իրավապահ մարմինների աշխատանքում, ներառյալ էլեկտրոնային դիտարկումը, վերահսկելի մատակարարումները և գործակալական գործառնությունները.

ը) համակարգիչների, հեռահաղորդակցության ցանցերի և ժամանակակից տեխնոլոգիայի այլ տեսակների օգտագործմամբ կատարվող անդրազգային կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարում օգտագործվող մեթոդներին, և

թ) տուժողների և վկաների պաշտպանության ժամանակ օգտագործվող մեթոդներին։

2. Մասնակից պետությունները միմյանց աջակցություն են ցույց տալիս հետազոտման և կադրերի պատրաստման ծրագրերի պլանավորման և իրականացման գործում, որոնք կոչված են ապահովելու սույն հոդվածի 1-ին կետում նշված բնագավառներում հատուկ գիտելիքների փոխանակումը և, այդ նպատակով, պատշաճ դեպքերում, օգտագործում են նաև տարածաշրջանային և միջազգային խորհրդաժողովները և սեմինարները՝ համագործակցությանն աջակցելու և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հիմնախնդիրների, այդ թվում՝ տարանցման պետությունների հատուկ հիմնախնդիրների և պահանջների քննարկման համար։

3. Մասնակից պետությունները աջակցում են կադրերի պատրաստման և տեխնիկական օգնություն ցույց տալու գործում, որոնք պետք է նպաստեն հանձնմանը և փոխադարձ իրավական օգնությանը։ Կադրերի պատրաստման գործում այդպիսի օգնությունը և տեխնիկական օգնությունը կարող են ներառել օտար լեզուների ուսուցումը, գործուղումը և կենտրոնական մարմինների կամ համապատասխան գործառույթներ կատարող հիմնարկների աշխատակիցների փոխանակումը։

4. Գործող երկկողմ և բազմակողմ համաձայնագրերի կամ պայմանավորվածությունների դեպքում Մասնակից պետությունները, որքանով դա անհրաժեշտ է, ակտիվացնում են միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների և այլ երկկողմ ու բազմակողմ համաձայնագրերի կամ պայմանավորվածությունների շրջանակներում գործնական և ուսումնական միջոցառումների արդյունավետության առավելագույն բարձրացմանն ուղղված ջանքերը։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։