Հոդված 3
Հոդված 3
Կիրառման ոլորտը
1. Սույն Կոնվենցիան, եթե նրանում այլ բան նշված չէ, կիրառվում է կանխարգելման, քննության և քրեական հետապնդման նկատմամբ՝ կապված.
ա) այն հանցագործությունների հետ, որոնք այդպիսին են ճանաչվել սույն Կոնվենցիայի 5-րդ, 6-րդ, 8-րդ և 23-րդ հոդվածներին համապատասխան, և
բ) լուրջ հանցագործությունների հետ, ինչպես դրանք սահմանված են սույն Կոնվենցիայի 2-րդ հոդվածում, եթե այդ հանցագործությունները կրում են անդրազգային բնույթ և կատարվել են կազմակերպված հանցավոր խմբի մասնակցությամբ։
2. Սույն հոդվածի 1-ին կետի նպատակի համար հանցագործությունը անդրազգային բնույթ է կրում, եթե.
ա) այն կատարվել է մեկից ավելի պետություններում.
բ) այն կատարվել է մի պետությունում, բայց դրա նախապատրաստման, պլանավորման, ղեկավարման կամ վերահսկողության էական մասը տեղի է ունեցել այլ պետությունում.
գ) այն կատարվել է մի պետությունում, բայց այնպիսի կազմակերպված հանցավոր խմբի մասնակցությամբ, որը հանցավոր գործունեություն է իրականացնում մեկից ավելի պետություններում, կամ
դ) այն կատարվել է մի պետությունում, բայց դրա էական հետևանքները եղել են այլ պետությունում։