Անցնել բովանդակությանը

Հոդված 31

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 31

Անդրազգային կազմակերպված հանցավորությունը կանխարգելելը

1. Մասնակից պետությունները ձգտում են մշակել և գնահատել ազգային նախագծերի արդյունավետությունը, ինչպես նաև բացահայտել և ներդնել պրակտիկայի և քաղաքականության այնպիսի լավագույն տեսակներ, որոնք ուղղված են անդրազգային կազմակերպված հանցավորության կանխարգելմանը։

2. Մասնակից պետությունները ձգտում են, իրենց ներքին օրենսդրության հիմնարար սկզբունքներին համապատասխան, օրենսդրական, վարչական կամ այլ պատշաճ միջոցներ ձեռնարկելու միջոցով կազմակերպված հանցավոր խմբերի համար կրճատել հանցագործությունից ստացված եկամուտները օգտագործելիս օրինական շուկաներում գործելու գոյություն ունեցող կամ ապագա հնարավորությունները։ Այդպիսի միջոցները պետք է կենտրոնանան հետևյալի վրա.

ա) իրավապահ մարմինների կամ դատախազության մարմինների և համապատասխան մասնավոր կազմակերպությունների միջև, այդ թվում՝ տնտեսության տարբեր ոլորտների, համագործակցության ամրապնդմանը.

բ) հանրային և համապատասխան մասնավոր կազմակերպությունների աշխատանքներում բարեխղճություն ապահովելու համար նախատեսված ստանդարտների և ընթացակարգերի, ինչպես նաև համապատասխան մասնագիտությունների ներկայացուցիչների, մասնավորապես, փաստաբանների, նոտարների, հարկման հարցերով խորհրդատուների և հաշվապահների համար վարքագծի կանոնների մշակմանն աջակցելուն.

գ) հանրային մարմինների կողմից անցկացվող առևտրի ընթացակարգերը և առևտրային գործունեություն իրականացնելու համար հանրային մարմինների կողմից տրվող վարկերը և լիցենզիաները կազմակերպված հանցավոր խմբերի կողմից չարաշահումները կանխարգելելուն.

դ) իրավաբանական անձանց կողմից կազմակերպված հանցավոր խմբերի չարաշահումները կանխարգելելուն. այդպիսի միջոցները կարող են ներառել.

i) ֆիզիկական և իրավաբանական այն անձանց հրապարակային գրանցամատյանի ստեղծումը, որոնք մասնակցում են իրավաբանական անձանց հիմնադրմանը, դրանց կառավարմանը և ֆինանսավորմանը.

ii) սույն Կոնվենցիայով ընդգրկվող հանցագործությունների համար դատապարտված անձանց դատարանի որոշմամբ կամ այլ պատշաճ միջոցների օգնությամբ ողջամիտ ժամանակահատվածով իրենց իրավասության սահմաններում գրանցված իրավաբանական անձանց ղեկավարների պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկելու հնարավորության ստեղծումը.

iii) իրավաբանական անձանց ղեկավարների պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկված անձանց ազգային գրանցամատյանի ստեղծումը, և

iv) այլ Մասնակից պետությունների իրավասու մարմինների հետ սույն կետի «դ» (i) և (iii) ենթակետերում նշված գրանցամատյաններում պարունակվող տեղեկության փոխանակումը։

3. Մասնակից պետությունները ձգտում են աջակցել սույն Կոնվենցիայով ընդգրկվող հանցագործությունների համար դատապարտված անձանց վերաինտեգրմանը հասարակության մեջ։

4. Մասնակից պետությունները ձգտում են պարբերաբար անցկացնել համապատասխան հարցերով գոյություն ունեցող իրավական փաստաթղթերի և վարչական պրակտիկայի գնահատում՝ կազմակերպված հանցավոր խմբերի կողմից չարաշահումների տեսակետից նրանց խոցելիությունը բացահայտելու նպատակով։

5. Մասնակից պետությունները ձգտում են աջակցել հասարակության կողմից անդրազգային կազմակերպված հանցավորության գոյության փաստի, պատճառների և վտանգավոր բնույթի, ինչպես նաև դրա կողմից ստեղծվող սպառնալիքների ըմբռնման խորացմանը։

6. Յուրաքանչյուր Մասնակից պետություն Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին հայտնում է այն մարմնի կամ մարմինների անվանումը և հասցեն, որոնք մյուս Մասնակից պետություններին կարող են օգնություն ցույց տալ անդրազգային կազմակերպված հանցավորության կանխարգելման միջոցների մշակման գործում։

7. Մասնակից պետությունները, պատշաճ դեպքերում, համագործակցում են միմյանց և համապատասխան միջազգային ու տարածաշրջանային կազմակերպությունների հետ սույն հոդվածում նշված միջոցների մշակման և իրականացման գործում։ Դա ներառում է մասնակցությունը այն միջազգային նախագծերին, որոնք ուղղված են անդրազգային կազմակերպված հանցավորության կանխարգելմանը, օրինակ՝ այն պայմանների բարելավման միջոցով, որոնք անդրազգային կազմակերպված հանցավոր խմբերի գործունեության տեսանկյունից որոշում են անբարենպաստ սոցիալական վիճակում գտնվող բնակչության խմբերի խոցելիությունը։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։