Անցնել բովանդակությանը

Հոդված 34

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 34

Կոնվենցիայի իրականացումը

1. Յուրաքանչյուր Մասնակից պետություն, իր ներքին օրենսդրության հիմնարար սկզբունքներին համապատասխան, անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում, ներառյալ օրենսդրական և վարչական միջոցները, սույն Կոնվենցիայի համաձայն իր պարտավորությունների իրականացումն ապահովելու համար։

2. Հանցագործությունները, որոնք այդպիսին են ճանաչվել սույն Կոնվենցիայի 5-րդ, 6-րդ, 8-րդ և 23-րդ հոդվածներին համապատասխան, յուրաքանչյուր Մասնակից պետության ներքին օրենսդրությամբ որպես այդպիսին են ճանաչվում՝ անկախ անդրազգային բնույթի տարրերից կամ կազմակերպված հանցավոր խմբին առնչությունից, ինչպես դա նշված է սույն Կոնվենցիայի 3-րդ հոդվածի 1-ին կետում, բացի այն դեպքերից, երբ սույն Կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն պահանջվում է կազմակերպված հանցավոր խմբին առնչության տարրի առկայությունը։

3. Յուրաքանչյուր Մասնակից պետություն անդրազգային կազմակերպված հանցավորության կանխարգելման և դրա դեմ պայքարի համար կարող է ձեռնարկել ավելի խիստ կամ դաժան միջոցներ, քան սույն Կոնվենցիայով նախատեսված միջոցներն են։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։