Հոդված 4
Հոդված 4
Ինքնիշխանության պաշտպանությունը
1. Մասնակից պետությունները, սույն Կոնվենցիայի համաձայն, իրենց պարտավորությունները իրականացնում են պետությունների ինքնիշխան հավասարության և տարածքային ամբողջականության սկզբունքների և այլ պետությունների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքին համապատասխան։
2. Սույն Կոնվենցիայում ոչինչ Մասնակից պետությանը չի օժտում մյուս պետության տարածքում այնպիսի իրավասություն և գործառույթներ իրականացնելու իրավունքով, որոնք մտնում են բացառապես այդ մյուս պետության մարմինների իրավասության մեջ՝ նրա ներքին օրենսդրությանը համապատասխան։