Անցնել բովանդակությանը

Հոդված 7

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7

Դրամական միջոցների լվացման դեմ պայքարի միջոցները

1. Յուրաքանչյուր Մասնակից պետություն`

ա) բանկերի և ոչ բանկային ֆինանսական հաստատությունների, իսկ անհրաժեշտության դեպքերում` նաև այլ՝ դրամական միջոցների լվացման տեսակետից հատկապես խոցելի համարվող մարմինների նկատմամբ իր իրավասության սահմաններում սահմանում է կարգավորման և վերահսկողության համընդգրկուն ներքին ռեժիմ՝ դրամական միջոցների լվացման բոլոր ձևերի կանխարգելման և բացահայտման նպատակով, ընդ որում, այդպիսի ռեժիմը հիմնվում է հաճախորդի անձի նույնացման, հաշվետվություններ վարելու և կասկածելի գործարքների մասին տեղեկություն տրամադրելու պահանջների վրա.

բ) առանց սույն Կոնվենցիայի 18-րդ և 27-րդ հոդվածները վնասելու` ապահովում է, որ դրամական միջոցների լվացման դեմ պայքար մղող վարչական, կարգավորիչ, իրավապահ և այլ մարմինները (այդ թվում, եթե դա համապատասխանում է ներքին օրենսդրությանը, նաև դատական մարմինները) ընդունակ լինեն իրականացնելու համագործակցություն և տեղեկության փոխանակում ազգային և միջազգային մակարդակով՝ նրա ներքին օրենսդրությամբ սահմանվող պայմաններով, և այդ նպատակով, ուսումնասիրում է օպերատիվ ֆինանսական տեղեկատվության ստորաբաժանման ստեղծման վերաբերյալ հարցը, որը պետք է գործի որպես դրամական միջոցների լվացման հնարավոր դեպքերին վերաբերող տեղեկության հավաքման, վերլուծության և տարածման ազգային կենտրոն։

2. Մասնակից պետությունները քննարկում են իրենց սահմաններով կանխիկ դրամական միջոցների և համապատասխան շրջանառու գործիքների տեղափոխման հայտնաբերման հնարավոր միջոցների գործնական կիրառման և այդպիսի տեղափոխման վերահսկողության հարցը՝ տեղեկության պատշաճ օգտագործման ապահովմանն ուղղված երաշխիքների պահպանման պայմանով, և որևէ խոչընդոտ չստեղծելով օրինական կապիտալի տեղափոխման համար։ Այդպիսի միջոցները կարող են ներառել պահանջ այն մասին, որպեսզի ֆիզիկական անձինք և առևտրային կազմակերպությունները հայտնեն կանխիկ միջոցների մեծ ծավալների անդրսահմանային փոխանցումների և համապատասխան շրջանառու գործիքների փոխանցման մասին։

3. Սույն հոդվածի դրույթների համաձայն և առանց սույն Կոնվենցիայի ցանկացած այլ հոդվածի դրույթները վնասելու կարգավորման և վերահսկողության ներքին ռեժիմ հաստատելիս Մասնակից պետություններին առաջարկվում է ղեկավարվել տարածաշրջանային, միջտարածաշրջանային և բազմակողմ կազմակերպությունների համապատասխան նախաձեռնություններով, որոնք ուղղված են դրամական միջոցների լվացման դեմ։

4. Մասնակից պետությունները ձգտում են համերկրային, տարածաշրջանային, ենթատարածաշրջանային և երկկողմ համագործակցության զարգացմանն ու խրախուսմանը դատական և իրավապահ մարմինների, ինչպես նաև ֆինանսական կարգավորման մարմինների միջև՝ դրամական միջոցների լվացման դեմ պայքարելու նպատակով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։