Հոդված 16. Տարադրամի փոխարկումը
Հոդված 16. Տարադրամի փոխարկումը
1. Եթե կատարվող համեմատությունների ժամանակ տարադրամի փոխարկում է պահանջվում, ապա փոխարկման ժամանակ օգտագործվում է վաճառքի գործարքի օրը եղած տարադրամի փոխարժեքը:
2. Որպես վաճառքի գործարքի օր է համարվում ապրանքագրում նշված օրը, սակայն որպես վաճառքի գործարքի օր կարող է լինել նաև վաճառքի պայմանագրի կնքման, գնման պատվերի ներկայացման կամ պատվերի հաստատման օրը, եթե դրանցում ավելի հստակ են արտահայտված վաճառքի պայմանները:
3. Անկախ սույն հոդվածի առաջին և երկրորդ մասերի դրույթներից, եթե կիրառվել է արտահանման վաճառքին ուղղակիորեն առնչվող տարադրամի վաճառք ֆորվարդային շուկայում, ապա բոլոր առնչվող գործարքների համար օգտագործվում է ֆորվարդային վաճառքի փոխարժեքը:
4. Լիազոր մարմինն անտեսում է տարադրամի փոխարժեքի տատանումները և առնվազն 60 օր ժամանակ է տալիս արտահանողներին իրենց արտահանման գների մեջ, ուսումնասիրման ենթակա ժամանակահատվածի ընթացքում, փոխարժեքի տևական տեղաշարժերին համապատասխան շտկումներ կատարելու համար: