Անցնել բովանդակությանը
ԼՐԱՎՃԱՐԳլուխ 1 · ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

Հոդված 19. Լրավճարված ապրանքը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 19. Լրավճարված ապրանքը

1. Սույն օրենքի իմաստով ապրանքը համարվում է լրավճարված, եթե այն օգտվել է փոխհատուցելի լրավճարից՝ համաձայն սույն օրենքի 20-րդ և 21-րդ հոդվածների: Լրավճարը կարող է տրամադրել արտահանող երկրի կառավարությունը՝ ուղղակիորեն կամ անուղղակիորեն ապրանքի արտադրության, արտահանման կամ տեղափոխման համար:

2. Հակալրավճարման հետ կապված հարաբերությունների մասով արտահանող երկիր է համարվում ապրանքի ծագման երկիրը կամ որևէ այլ երկիր, որտեղից ապրանքն արտահանվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծելու համար, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ երկրի տարածքով կատարվել է միայն տվյալ ապրանքի տարանցիկ փոխադրում: Անկախ սույն հոդվածի առաջին մասի դրույթներից, սույն օրենքի դրույթներն ամբողջովին կիրառելի են այն դեպքերում, երբ ապրանքը Հայաստանի Հանրապետության տարածք է ներմուծվում ոչ թե ուղղակիորեն ծագման երկրից, այլ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու համար արտահանվում է լրավճար չտրամադրող միջանկյալ երկրից: Այս դեպքում համարվում է, որ ապրանքը Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել ծագման երկրից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։