Անցնել բովանդակությանը
ԼՐԱՎՃԱՐԳլուխ 2 · ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼԻ ԵՎ ՈՉ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼԻ ԼՐԱՎՃԱՐՆԵՐ

Հոդված 24. Անբարենպաստ տարածաշրջաններին տրամադրվող լրավճարները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 24. Անբարենպաստ տարածաշրջաններին տրամադրվող լրավճարները

1. Արտահանող երկրի անբարենպաստ տարածաշրջաններին ընդհանուր տարածաշրջանային զարգացման շրջանակներում տրամադրվող լրավճարները ոչ փոխհատուցելի են, եթե դրանք սույն օրենքի 21-րդ հոդվածի իմաստով հատուկ չեն տվյալ տարածաշրջանում, և

1) անբարենպաստ տարածաշրջանն իրենից ներկայացնում է հստակորեն սահմանազատված աշխարհագրական շրջան՝ հատկորոշելի տնտեսական և վարչական ինքնությամբ.

2) տարածաշրջանը համարվում է անբարենպաստ՝ չեզոք և անաչառ չափանիշների հիման վրա, որոնք ցույց են տալիս, որ տվյալ տարածաշրջանում առկա բարդություններն արդյունք են ոչ ժամանակավոր հանգամանքների: Այդ չափանիշները պետք է հստակորեն հատկորոշված լինեն օրենսդրական ակտերով այնպես, որ հնարավոր լինի դրանց ստուգումը.

3) սույն մասի 2-րդ կետում նշված չափանիշներն ընդգրկում են տվյալ տարածաշրջանի տնտեսական զարգացման ցուցանիշը, որը հիմնվում է, մասնավորապես, հետևյալ գործոններից գոնե մեկի վրա՝ հաշված երեք տարի ժամանակահատվածի համար՝

- մեկ շնչին ընկնող եկամուտը կամ մեկ ընտանիքին ընկնող եկամուտը կամ մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքը, որը չպետք է գերազանցի արտահանող երկրի նույնպիսի ընդհանուր ցուցանիշների միջին մակարդակի 85 տոկոսը.

- գործազրկության մակարդակը, որը պետք է կազմի արտահանող երկրի ընդհանուր գործազրկության միջին մակարդակի առնվազն 110 տոկոսը:

2. Սույն հոդվածի առաջին մասի իմաստով՝

1) ընդհանուր տարածաշրջանային զարգացման շրջանակում՝ նշանակում է, որ տարածաշրջանային լրավճարման ծրագրերը տարածաշրջանային զարգացման միասնական ներքին քաղաքականության բաղադրիչ մաս են, և տարածաշրջանային զարգացման լրավճարները չեն տրամադրվում աշխարհագրորեն առանձնացված կետերում, որոնք, ըստ էության, ազդեցություն չունեն տվյալ տարածաշրջանի զարգացման վրա.

2) չեզոք և անաչառ չափանիշներ՝ այն չափանիշներն են, որոնցով որոշակի տարածաշրջանների համար սահմանվող նախապատվություններն անհրաժեշտ են միասնական տարածաշրջանային զարգացման քաղաքականության շրջանակներում տարածաշրջանային անհավասարության վերացման կամ կրճատման համար: Այս առումով տարածաշրջանային լրավճարային ծրագրերն ընդգրկում են լրավճարի չափի վերին սահման՝ յուրաքանչյուր առանձին լրավճարվող ենթածրագրի համար: Լրավճարի չափի վերին սահմանները տարբերակվում են ըստ ընտրված տարածաշրջանների զարգացման մակարդակների և պետք է արտահայտվեն ներդրումային ծախսերի կամ աշխատատեղերի ստեղծման համար անհրաժեշտ ծախսերի իմաստով: Վերին սահմանով սահմանափակված լրավճարի բաշխումը պետք է լինի բավականաչափ ընդարձակ ու համամասն՝ խուսափելու հատկորոշված կազմակերպությունների կողմից լրավճարի գերակշիռ օգտագործումից կամ դրանց անհամամասնորեն մեծ չափով լրավճարներ տրամադրելուց:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։