Անցնել բովանդակությանը
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՁԵՌՆՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸԳլուխ 2 · ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 46. Շահագրգիռ կողմերի պահանջով խորհրդակցությունների անցկացումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 46. Շահագրգիռ կողմերի պահանջով խորհրդակցությունների անցկացումը

1. Ըստ շահագրգիռ կողմերի ներկայացրած պահանջի, նախնական եզրակացության հրապարակումից ոչ ուշ, քան 30 օր հետո, լիազոր մարմինը կազմակերպում է խորհրդակցություններ, որտեղ բոլոր շահագրգիռ կողմերը կարող են ներկայացնել տեղեկություններ և փաստարկներ: Այդպիսի խորհրդակցությունները կազմակերպվում են ոչ ուշ, քան վերջնական եզրակացության կայացման նախատեսված ժամկետից 60 օր առաջ:

2. Շահագրգիռ կողմերին չի պարտադրվում հաճախել խորհրդակցություններին, և չհաճախելու հանգամանքը չպետք է բացասական ազդեցություն ունենա տվյալ կողմի համար:

3. Խորհրդակցությունների անցկացման օրվանից առնվազն 7 օր առաջ դրանց մասնակցել ցանկացող շահագրգիռ կողմերը պետք է լիազոր մարմնին տրամադրեն իրենց մասնակիցների ցանկը:

4. Խորհրդակցություններն անցկացնում է լիազոր մարմնի իրավասու ներկայացուցիչը, որը երաշխավորում է առևտրային և (կամ) պետական (ծառայողական) գաղտնիք հանդիսացող տեղեկությունների գաղտնիության պահպանումը, ինչպես նաև իրենց տեսակետները ներկայացնելու համար հավասար հնարավորություն է ապահովում բոլոր կողմերի համար: Լիազոր մարմինն արձանագրում է խորհրդակցությունները, և արձանագրություններն անմիջապես զետեղում է հրապարակայնորեն մատչելի գործում, բացառությամբ դրանցում եղած գաղտնի տվյալների:

5. Շահագրգիռ կողմերն իրավունք ունեն համապատասխան հիմնավորման դեպքում իրենց ունեցած լրացուցիչ տեղեկությունները բանավոր ներկայացնել լիազոր մարմնի պաշտոնական ներկայացուցչին՝ առանձին հանդիպումների ընթացքում: Լիազոր մարմինն արձանագրում է նաև նման հանդիպումները, և արձանագրություններն անմիջապես զետեղվում են հրապարակայնորեն մատչելի գործում, բացառությամբ դրանցում եղած գաղտնի տվյալների:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։