Անցնել բովանդակությանը
ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸԳլուխ 6 · ԽԱՓԱՆՈՒՄ

Հոդված 70. Խափանման սկզբունքը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 70. Խափանման սկզբունքը

1. Սույն օրենքով սահմանված հակագնագցման և (կամ) փոխհատուցման տուրքերը կարող են տարածվել երրորդ երկրներից նման ապրանքների կամ դրանց բաղադրիչ մասերի ներմուծման վրա, եթե դրանց ներմուծմամբ խափանվում է կիրառվող միջոցների արդյունավետությունը:

2. Սույն օրենքի իմաստով կիրառվող միջոցի արդյունավետության խափանումը նշանակում է երրորդ երկրների և Հայաստանի Հանրապետության միջև առևտրի փոփոխություն, որն առաջացել է այնպիսի գործունեության, գործընթացի կամ աշխատանքի հետևանքով, որոնց առկայության համար, հակագնագցման և (կամ) փոխհատուցման տուրքի կիրառումից բացի, այլ բավարար դրդապատճառ չկա, և որոնց առկայությամբ խաթարվում է կիրառվող տուրքի վերականգնողական ազդեցությունը (նման ապրանքի գնի և քանակի իմաստով) և, միաժամանակ, ակնհայտ է գնագցման առկայությունը՝ ելնելով նախկինում սահմանված նման ապրանքի սովորական արժեքից, կամ լրավճարման դեպքում ակնհայտ է, որ ներմուծվող նման ապրանքը և (կամ) դրա բաղադրիչ մասերն օգուտ են ստանում լրավճարից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։