ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՁԵՌՆՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸԳլուխ 2 · ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 42. Հրապարակայնորեն մատչելի գործը
Հոդված 42. Հրապարակայնորեն մատչելի գործը
1. Լիազոր մարմինը յուրաքանչյուր ուսումնասիրության և վերաքննության առնչությամբ կազմում է հրապարակայնորեն մատչելի գործ, որտեղ հաշվի առնելով սույն օրենքի 72-րդ հոդվածի գաղտնիության պահպանման պահանջները, զետեղվում են գործին առնչվող բոլոր եզրակացություններն ու որոշումները, ծանուցումները, շահագրգիռ կողմերի հետ անցկացված քննարկումների արձանագրությունները, տեղեկությունների ճշտության ստուգման զեկուցագրերը, լիազոր մարմնին տրամադրված գրավոր փաստարկները, ներառյալ՝ հարցաթերթերն ու դրանց պատասխանները և լիազոր մարմնի կողմից հրապարակման արժանի համարվող ցանկացած տեսակի այլ փաստաթղթեր:
2. Հրապարակայնորեն մատչելի գործի նյութերը պետք է մատչելի լինեն հասարակությանը՝ ծանոթացման կամ պատճենահանման համար: