Հոդված 35. Ուսումնասիրություն սկսելու մասին որոշումը
Հոդված 35. Ուսումնասիրություն սկսելու մասին որոշումը
1. Բավարար հիմքերի առկայության դեպքում լիազոր մարմինը տնտեսության ճյուղի կողմից կամ դրա անունից դիմումի ստացման օրվանից մեկ ամսվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, առաջարկություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն՝ ուսումնասիրություն սկսելու թույլտվության համար: Նշված ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 15 օրով, եթե դիմումով ներկայացված դեպքն ունի հատուկ բարդություն, կամ եթե կա դիմողից լրացուցիչ տեղեկություններ պահանջելու անհրաժեշտություն:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է կայացնում ուսումնասիրություն սկսելու կամ ուսումնասիրություն սկսելը մերժելու մասին՝ լիազոր մարմնի առաջարկության ստացման օրվանից տասնհինգ օրվա ընթացքում:
3. Ուսումնասիրություն սկսելու համար բավարար հիմքերի բացակայության դեպքում լիազոր մարմինը տնտեսության ճյուղի կամ դրա անունից դիմումի ստացման օրվանից մեկ ամսվա ընթացքում որոշում է կայացնում ուսումնասիրություն չսկսելու մասին: Իր որոշման մասին լիազոր մարմինը գրավոր տեղեկացնում է դիմողին՝ որոշման կայացման օրվանից հետո՝ 7 օրվա ընթացքում:
4. Լրավճարների առնչությամբ կարող է ուսումնասիրություն սկսվել դրանց փոխհատուցելի կամ ոչ փոխհատուցելի լինելը պարզելու նպատակով: