ՎՆԱՍԸ ԵՎ ՊԱՏՃԱՌԱՀԵՏԵՎԱՆՔԱՅԻՆ ԿԱՊԸԳլուխ 1 · ՎՆԱՍԻ ԵՎ ՎՆԱՍԻ ՎՏԱՆԳԻ ՈՐՈՇՈՒՄԸ
Հոդված 28. Հիմնական սկզբունքը
Հոդված 28. Հիմնական սկզբունքը
Համաձայն սույն օրենքի՝ լիազոր մարմինը վնասի մասին իր եզրակացությունը հիմնում է վնասը հաստատող փաստերի վրա և եզրակացության հանգելու համար քննության է առնում գնագցող և (կամ) լրավճարված ներմուծման ծավալները, ինչպես նաև նման ապրանքի ներքին շուկայում գործող գներն ու ներքին նման ապրանք արտադրողների վրա գնագցող և (կամ) լրավճարված ներմուծման ազդեցությունները: