ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՁԵՌՆՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸԳլուխ 3 · ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵԶՐԱՓԱԿՈՒՄԸ
Հոդված 50. Առանց միջոցների կիրառման ուսումնասիրության դադարեցման մասին ծանուցումը
Հոդված 50. Առանց միջոցների կիրառման ուսումնասիրության դադարեցման մասին ծանուցումը
Լիազոր մարմինն առանց հակագնագցման և (կամ) փոխհատուցման միջոցների կիրառման ուսումնասիրությունը դադարեցնելու մասին հրապարակային ծանուցում է հրապարակում՝ հետևելով տեղեկությունների գաղտնիության պահպանման պահանջներին: Դադարեցման մասին ծանուցումը հարկ եղած մանրամասներով ներկայացնում է արված եզրակացությունները՝ գործին առնչվող բոլոր փաստերի և իրավական հարցերի կապակցությամբ, ներառյալ՝ այն փաստերն ու իրավական հիմքերը, որոնց հիման վրա ընդունվել կամ ժխտվել են ներկայացված փաստարկները: