Անցնել բովանդակությանը
ԼՐԱՎՃԱՐԳլուխ 2 · ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼԻ ԵՎ ՈՉ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼԻ ԼՐԱՎՃԱՐՆԵՐ

Հոդված 25. Շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված լրավճարները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 25. Շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված լրավճարները

1. Օրենսդրական ակտերով սահմանված՝ շրջակա միջավայրի պաշտպանության նոր պահանջներին գոյություն ունեցող սարքավորումների և միջոցների հարմարեցումը (որը լրացուցիչ սահմանափակումներ և ֆինանսական ծանրաբեռնվածություն է ստեղծում կազմակերպությունների համար) խրախուսելու նպատակով տրվող լրավճարները ոչ փոխհատուցելի են, եթե՝

1) լրավճարի տրամադրումը միանգամյա և չկրկնվող միջոցառում է, և

2) լրավճարի չափը չի գերազանցում հարմարեցման արդյունքում առաջացող ծախսերի 20 տոկոսը.

3) լրավճարը չի ծածկում օժանդակություն ստացող ներդրումների տեղադրման և շահագործման հետ կապված ծախսը, որն ամբողջությամբ պետք է ծածկեն կազմակերպությունները.

4) լրավճարն ուղղակիորեն կապված է և համամասն է կազմակերպությունների կողմից ծրագրված՝ շրջապատի համար վտանգավորության և աղտոտման կրճատմանը և չի ծածկում արտադրական ծախսերի մասով հնարավոր խնայողությունները.

5) լրավճարը մատչելի է բոլոր կազմակերպություններին, որոնք կարող են ներդնել նոր սարքավորումներ և (կամ) արտադրական գործընթացներ:

2. Սույն հոդվածի առաջին մասի իմաստով գոյություն ունեցող սարքավորումներ և միջոցներ հասկացությունը նշանակում է այն սարքավորումներն ու միջոցները, որոնք շրջակա միջավայրի պաշտպանության պահանջների կիրարկման պահին օգտագործման մեջ են եղել առնվազն երկու տարի:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։