ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 2. Հակագնագցման և փոխհատուցման մասին օրենսդրությունը
Հոդված 2. Հակագնագցման և փոխհատուցման մասին օրենսդրությունը
1. Հակագնագցման և փոխհատուցման միջոցների կիրառման մասին օրենսդրությունը կազմված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքից, Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքից, սույն օրենքից և այլ իրավական ակտերից:
2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերում սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը: