Անցնել բովանդակությանը
ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸԳլուխ 1 · ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՄԻՋՈՑՆԵՐ

Հոդված 52. Նախնական եզրակացության ծանուցումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 52. Նախնական եզրակացության ծանուցումը

1. Լիազոր մարմինը ծանուցում է հրապարակում նախնական եզրակացության, ինչպես նաև ժամանակավոր միջոցի կիրառման մասին: Նախնական եզրակացության ծանուցումը հարկ եղած մանրամասներով ներկայացնում է արված եզրակացությունները՝ նյութին առնչվող բոլոր փաստերի և իրավական հարցերի կապակցությամբ՝ հետևելով տեղեկությունների գաղտնիության պահպանման պահանջներին: Ծանուցումը պետք է բովանդակի նաև՝

1) ուսումնասիրվող ապրանքի հայտնի արտահանողների և արտադրողների անունները.

2) ուսումնասիրվող ապրանքի, մաքսային գործառույթների համար բավարար նկարագրությունը, ներառյալ՝ դրա ապրանքային ծածկագրի համարը.

3) գնագցման և (կամ) լրավճարի չափը, եթե այն կա, ինչպես նաև դրա վերաբերյալ նախնական եզրակացության հիմնավորումները, ներառյալ՝ այդ չափերի որոշման ընթացքում կիրառված եղանակները.

4) սովորական արժեքի և արտահանման գնի համեմատության եղանակը և դրա հետ կապված բացատրությունները գնագցման դեպքում.

5) մերժման հիմնավորումը գնագցման դեպքում, եթե լիազոր մարմինը մերժում է առանձին գնագցման չափ որոշել կամավոր պատասխանների հիման վրա.

6) այն գործոնները, որոնցից բխում են վնասի և պատճառահետևանքային կապի առնչությամբ կայացված նախնական եզրակացությունները, ներառյալ՝ գնագցող և (կամ) լրավճարված ներմուծումներից տարբեր այլ գործոնները.

7) կիրառվելիք ժամանակավոր միջոցի չափերը, ինչպես նաև ուսումնասիրության անցկացման ընթացքում պատճառվող վնասի կանխման համար այդ միջոցները կիրառելու անհրաժեշտության հիմնավորումները.

8) նախնական եզրակացության հանգեցնող այլ հիմքեր:

2. Ծանուցումն առաքվում է ուսումնասիրվող ապրանքի արտահանող երկիր(ներ), ինչպես նաև մյուս շահագրգիռ կողմերին:

3. Ժամանակավոր միջոցների կիրառման դեպքում պահպանվում են սույն օրենքի 60-րդ և 69-րդ հոդվածների դրույթները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։