Հոդված 49. Ուսումնասիրության դադարեցումը
Հոդված 49. Ուսումնասիրության դադարեցումը
1. Ուսումնասիրությունն սկսվելուց հետո ուսումնասիրություն սկսելու դիմումը հետ վերցնելու դեպքում ուսումնասիրությունը դադարեցվում է՝ առանց որևէ միջոց կիրառելու: Սակայն դիմումը հետ վերցնելու դեպքում ուսումնասիրությունը կարող է շարունակվել, եթե դա բխում է Հայաստանի Հանրապետության տնտեսական շահերից:
2. Ուսումնասիրությունն անմիջապես դադարեցվում է, եթե պարզվում է, որ առկա չեն գնագցման և (կամ) լրավճարման կամ վնասի գոյությունն ապացուցող բավարար փաստեր՝ տվյալ ուսումնասիրությունը շարունակելու համար:
3. Ուսումնասիրությունն անմիջապես դադարեցվում է, եթե պարզվում է, որ գնագցման չափը և (կամ) փոխհատուցելի լրավճարի չափը նվազագույն է, կամ եթե գնագցող և (կամ) լրավճարված ներմուծման իրական կամ հնարավոր ծավալը, ինչպես նաև հասցված վնասն աննշան են՝ սույն օրենքի 36-րդ հոդվածի համաձայն:
4. Ուսումնասիրությունը կարող է դադարեցվել առանց ժամանակավոր միջոցների կամ հակագնագցման և (կամ) փոխհատուցման միջոցների կիրառման՝ համաձայն 53-րդ հոդվածի, երբ գնագցման դեպքում արտահանողը, և (կամ) լրավճարման դեպքում ծագման կամ արտահանման երկրի կառավարությունը ստանձնում են կամավոր պարտավորություններ: