Անցնել բովանդակությանը
ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸԳլուխ 5 · ՏՈՒՐՔԻ ԱՎԵԼԻ ՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼԸ

Հոդված 69. Տուրքի ավելի վճարված գումարները վերադարձնելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 69. Տուրքի ավելի վճարված գումարները վերադարձնելը

1. Եթե պարզվում է, որ ներմուծողների կողմից վճարված հակագնագցման և (կամ) փոխհատուցման տուրքի սահմանման համար հիմք հանդիսացող գնագցման և (կամ) լրավճարի չափը վերացել է կամ նվազել է ու փոքրացել այդ պահին գործող հակագնագցման և (կամ) փոխհատուցման տուրքի արժեքից, ապա ներմուծողներին հնարավորություն է տրվում հետ ստանալ տուրքի ավելի վճարված գումարները:

2. Յուրաքանչյուր վեցամսյա ժամանակահատվածի մասով տուրքի ավելի վճարված գումարները հետ ստանալու համար ներմուծողը դիմում է ներկայացնում լիազոր մարմին՝ այդ ժամանակահատվածի ավարտից 60 օր առաջ: Դիմումի մեջ նշվում է տվյալ ժամանակահատվածում վերադարձման ենթակա տուրքի ավելի վճարված գումարների չափը, և դրան կցվում են տուրքի ավելի վճարմանն ու դրա արժեքի հաշվարկմանն առնչվող բոլոր մաքսային փաստաթղթերը:

3. Գնագցման դեպքում դիմումն ընդգրկում է նաև հակագնագցման տուրքի ենթակա ապրանք արտահանողի և արտադրողի մասով ապրանքի սովորական արժեքի և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման նպատակով ապրանքի արտահանման գնի վերաբերյալ փաստարկները:

4. Լրավճարի դեպքում դիմումն ընդգրկում է նաև փոխհատուցման տուրքի ենթակա ապրանք արտահանողի և արտադրողի մասով ներկայացուցչական ժամանակահատվածում փոխհատուցելի լրավճարի չափի վերաբերյալ փաստարկները:

5. Եթե ներմուծողը կապ չունի արտահանողի կամ արտադրողի հետ, և նշված փաստարկները հնարավոր չէ անմիջապես ձեռք բերել, կամ երբ արտահանողը կամ արտադրողը չեն կամենում ներմուծողին տրամադրել այդ փաստարկները, ապա դիմումն ընդգրկում է արտահանողի կամ արտադրողի հաղորդագրությունն այն մասին, որ գնագցման և (կամ) լրավճարի չափը վերացվել է կամ փոքրացել է և, որ հաղորդագրության ճշտությունը հաստատող փաստարկներն ուղղակիորեն կտրամադրվեն լիազոր մարմնին: Պատշաճ ժամկետներում արտահանողի կամ արտադրողի կողմից լիազոր մարմին նման փաստարկներ չառաքվելու դեպքում ներկայացված դիմումը մերժվում է:

6. Ներկայացված դիմումի համաձայն՝ ավելի գանձված տուրքերը վերադարձնելու հարցը քննելիս և այդ կապակցությամբ եզրակացություն կայացնելիս լիազոր մարմինը պահպանում է սույն օրենքին համապատասխան դրույթները: Մասնավորապես, գնագցման դեպքում հետվճարման մասին եզրակացություն կայացնելիս կամ հետվճարման չափի հարցը քննելիս, երբ արտահանման գինը կազմված է՝ ելնելով այն գնից, որով ներմուծված ապրանքն առաջին անգամ վերավաճառվել է անկախ գնորդին (այն պատճառով, որ արտահանման գին չկա, կամ երբ արտահանման գինը արժանահավատ չէ), լիազոր մարմինը հաշվի է առնում ապրանքի սովորական արժեքի փոփոխությունները, ներմուծման ու վերավաճառքի միջև ընկած ծախսերի փոփոխությունները, ինչպես նաև վերավաճառքի գների այնպիսի փոփոխությունները, որոնք արտահայտվում են հետագա վաճառքի գներում: Նշված հանգամանքների համար անհրաժեշտ փաստարկների առկայության դեպքում արտահանման գինը հաշվարկվում է առանց գանձված հակագնագցման տուրքերի մասով նվազեցում կատարելու: Լիազոր մարմինը, ըստ ներմուծողների կողմից ներկայացված պահանջի, նրանց տրամադրում է վճարումների վերադարձման մասին կայացված եզրակացության մանրամասն պատճառաբանությունը:

7. Տուրքի ավելի վճարված գումարները վերադարձվում են դիմումի ներկայացման օրվանից հետո՝ 12 ամսվա ընթացքում: Անհրաժեշտության դեպքում այս ժամկետը կարող է երկարաձգվել մինչև վեց ամսով: Հետվճարման ենթակա գումարները՝ համապատասխան տոկոսավճարների հետ միասին, վերադարձվում են այդ մասին սահմանված կարգով կայացված որոշման օրից սկսած 90 օրվա ընթացքում: Սույն կետում նշված ժամկետային սահմանափակումներին հետևելը կարող է անհնարին դառնալ հակագնագցման և (կամ) փոխհատուցման տուրքերի կիրառման կապակցությամբ դատական քննություն հարուցվելու պատճառով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։