Հոդված 33. Պատճառահետևանքային կապը
Հոդված 33. Պատճառահետևանքային կապը
Գնագցող և (կամ) լրավճարված ներմուծման և տնտեսության ճյուղին հասցված վնասի միջև պատճառահետևանքային կապը պարզելու համար, ի լրումն սույն օրենքի 29-րդ և 31-րդ հոդվածներում նշված ազդեցությունների, լիազոր մարմինը քննության է առնում նաև տնտեսության ճյուղին վնաս հասցնող բոլոր այլ գործոնները, որոնց պատճառած վնասը չպետք է վերագրվի գնագցող և (կամ) լրավճարված ներմուծումներին: Այս իմաստով գործին առնչվող գործոններն այլոց հետ պետք է ընդգրկեն նաև՝
1) ոչ գնագցող և (կամ) ոչ լրավճարված ներմուծումների ծավալներն ու գները.
2) պահանջարկի իջեցումը կամ սպառողական վարքագծի փոփոխությունները.
3) Հայաստանի Հանրապետության ներքին արտադրողների և օտարերկրյա արտադրողների միջև մրցակցությունը և նրանց միջև առևտուրը սահմանափակող միջոցառումները.
4) արտադրական տեխնոլոգիայի զարգացումները.
5) տնտեսության ճյուղի արտադրողականությունն ու արտահանման գործունեությունը: