Անցնել բովանդակությանը
ԼՐԱՎՃԱՐԳլուխ 2 · ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼԻ ԵՎ ՈՉ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼԻ ԼՐԱՎՃԱՐՆԵՐ

Հոդված 21. Հատուկ լրավճարները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 21. Հատուկ լրավճարները

1. Լրավճար տրամադրող կառավարության իրավասությանը ենթակա տարածքում գործող որևէ կազմակերպությանը կամ կազմակերպությունների խմբին կամ որևէ տնտեսության ճյուղին կամ ճյուղերի խմբին (այսուհետ՝ հատկորոշված կազմակերպություն) տրամադրված լրավճարը համարվում է հատուկ, եթե՝

1) լրավճար տրամադրող կառավարությունը կամ օրենսդրությունը, որի համաձայն տրամադրվում է լրավճարը, հստակորեն սահմանափակում է լրավճարի հասանելիությունը՝ այն մատչելի դարձնելով հատկորոշված կազմակերպությունների համար.

2) լրավճարը հասանելի է լրավճար տրամադրող կառավարության իրավասությանը ենթակա սահմանազատված աշխարհագրական տարածքում գտնվող հատկորոշված կազմակերպությունների համար: Սույն օրենքի իմաստով լրավճար տրամադրող մարմնի իրավասությանը ենթակա սահմանազատված աշխարհագրական տարածքում համընդհանուր կիրառման հարկերի սահմանումը կամ դրանց դրույքաչափերի փոփոխումը չպետք է համարվի որպես հատուկ լրավճար.

3) անկախ սույն հոդվածի դրույթներից, լրավճարը՝ ինքն առանձին կամ որպես մի շարք պայմաններից մեկը, օրենքով կամ փաստացիորեն կապված է արտահանման գործունեության հետ: Լրավճարը համարվում է փաստացիորեն արտահանման հետ կապված, եթե փաստերը ցույց են տալիս, որ լրավճարի տրամադրումը, օրենքով արտահանման հետ կապված չլինելով հանդերձ, փաստացիորեն կապված է իրական կամ նախատեսվող արտահանման կամ արտահանումից ստացվող հասույթների հետ: Այս առումով, այն փաստը, որ լրավճարը տրամադրվում է արտահանող կազմակերպություններին, չպետք է միայն այդ պատճառով համարվի արտահանման լրավճար.

4) անկախ սույն հոդվածի դրույթներից, լրավճարը՝ ինքն առանձին կամ որպես մի շարք պայմաններից մեկը, կապված է, ներմուծվածի փոխարեն, ներքին արտադրության ապրանքների օգտագործումը խրախուսելու հետ:

2. Եթե լրավճար տրամադրող կառավարությունը կամ օրենսդրությունը, որի համաձայն տրամադրվում է լրավճարը, սահմանում է լրավճար ստանալու համար ընտրվելիության և տրամադրվելիք լրավճարի չափի անաչառ չափանիշներ կամ պայմաններ, որոնք չեզոք են, բնույթով տնտեսական են և հորիզոնական են կիրառության մեջ, ապա լրավճարը հատուկ չի համարվում, եթե ընտրությունն ուղղակիորեն (ինքնըստինքյան) բխում է այդ չափանիշներից կամ պայմաններից:

3. Լրավճարի հատուկ կամ ոչ հատուկ լինելը պարզելու համար կարող են հաշվի առնվել նաև այլ գործոններ, ինչպիսիք են՝ լրավճարային ծրագրի օգտագործումը սահմանափակ թվով հատկորոշված կազմակերպությունների կողմից, հատկորոշված կազմակերպությունների կողմից լրավճարային ծրագրի գերակշիռ օգտագործումը, հատկորոշված կազմակերպություններին անհամամասնորեն մեծ չափով լրավճարների տրամադրումը, լրավճարի տրամադրման համար ընտրություն կատարելիս լրավճար տրամադրող կառավարության կողմից կիրառվող եղանակները: Վերջին գործոնի առումով հաշվի են առնվում լրավճարների ստացման համար դիմումների մերժման կամ հաստատման հաճախականությունն ու պատճառները: Սույն մասի կիրարկման դեպքում հաշվի են առնվում լրավճար տրամադրող կառավարության իրավասության շրջանակներում գոյություն ունեցող տնտեսական գործունեության տեսակների բազմազանությունը, ինչպես նաև լրավճարային ծրագրի գործողության տևողությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։