Անցնել բովանդակությանը
ՎՆԱՍԸ ԵՎ ՊԱՏՃԱՌԱՀԵՏԵՎԱՆՔԱՅԻՆ ԿԱՊԸԳլուխ 1 · ՎՆԱՍԻ ԵՎ ՎՆԱՍԻ ՎՏԱՆԳԻ ՈՐՈՇՈՒՄԸ

Հոդված 32. Նյութական վնասի վտանգը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 32. Նյութական վնասի վտանգը

1. Լիազոր մարմինը նյութական վնասի վտանգի մասին իր եզրակացությունը հիմնում է փաստերի վրա, ընդ որում, հանգամանքների փոփոխությունը, որի արդյունքում գնագցող և (կամ) լրավճարված ներմուծումը կարող է վնաս հասցնել, պետք է լինի հստակորեն կանխատեսելի և մոտալուտ:

2. Նյութական վնասի վտանգի վերաբերյալ եզրակացությունը կայացնելիս լիազոր մարմինն այլ գործոնների թվում հաշվի է առնում նաև՝

1) Հայաստանի Հանրապետության ներքին շուկայում գնագցող և (կամ) լրավճարված ներմուծման ծավալների աճի զգալի թափը, որը ցույց է տալիս ներմուծման զգալի աճի հավանականությունը.

2) արտահանողի կարողությունների էական աճը, որը բավականաչափ մոտալուտ է ու հեշտությամբ իրացվելի և ցույց է տալիս Հայաստանի Հանրապետություն գնագցող և (կամ) լրավճարված արտահանման զգալի աճի հնարավորությունը՝ հաշվի առնելով արտահանման հավելյալ ծավալներն սպառելու ունակ այլ շուկաների առկայությունը.

3) ներմուծման գների՝ Հայաստանի Հանրապետության շուկայի գների վրա զգալի ճնշման հավանականությունը, ինչպես նաև դրանց հնարավոր ազդեցությունը հետագա ներմուծումների պահանջարկի աճի վրա.

4) ուսումնասիրվող ապրանքի պահեստավորված ծավալները.

5) լրավճարի կամ լրավճարների բնույթը և դրանց արդյունքում հնարավոր առևտրային հետևանքները:

Նշված գործոններից ոչ մեկն ինքնին չի կարող վճռական լինել եզրակացության հանգելու համար, սակայն այս գործոնների ամբողջությունը հանգեցնում է այն եզրակացության, որ հետագա գնագցող և (կամ) լրավճարված ներմուծումն անխուսափելի է և տնտեսության ճյուղին նյութական վնաս կհասցվի հակագնագցման կամ փոխհատուցման միջոցներ չկիրառելու դեպքում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։