Հոդված 54. Կամավոր պարտավորությունների ընդունումը
Հոդված 54. Կամավոր պարտավորությունների ընդունումը
1. Լիազոր մարմինը, կամավոր պարտավորությունների սահմանված կարգով ընդունման դեպքում, համապատասխան ծանուցում է հրապարակում զանգվածային լրատվության միջոցներում, իսկ կամավոր պարտավորությունների մերժման դեպքում ներկայացնում է կամավոր պարտավորությունների անընդունելիության պատճառները և արտահանողներին այդ առթիվ մեկնաբանություններ տալու հնարավորություն է ընձեռում:
2. Կամավոր պարտավորությունների ընդունման մասին ծանուցումը պետք է ընդգրկի կամավոր պարտավորությունների ոչ գաղտնի տվյալները, ինչպես նաև հարկ եղած մանրամասներով ներկայացնի լիազոր մարմնի եզրակացությունները՝ նյութին առնչվող բոլոր փաստերի և իրավական հարցերի կապակցությամբ:
3. Ծանուցումն ուղարկվում է այն երկիր(ներ), որի (որոնց) ապրանքի(ների) առնչությամբ կայացվել է եզրակացությունը, ինչպես նաև մյուս հայտնի շահագրգիռ կողմերին:
4. Սույն օրենքի 56-րդ հոդվածի համաձայն՝ ուսումնասիրությունը շարունակելու դեպքում լիազոր մարմինն այդ մասին ծանուցում է հրապարակում զանգվածային լրատվության միջոցներում՝ սահմանելով վերջնական եզրակացության կայացման նախատեսվող օրն ու ուսումնասիրության սկզբնական ժամանակացանկում նախատեսվող փոփոխությունները: Այդպիսի շարունակվող ուսումնասիրության վերջնական եզրակացությունը կայացվում է այն շարունակելու մասին ծանուցման հրապարակման օրից հետո՝ 180 օրվա ընթացքում: